
Ավստրալիայի թագավորական դրամահատարանը Միացյալ Թագավորության հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով մետաղադրամ է թողարկել։ Թագավորական ընտանիքի մեկնաբան Ռիչարդ Ֆիցվիլիամը այն «սարսափելի» է որակել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Թագուհու պատկերով մետաղադրամներ բրիտանական և ավստրալական դրամահատարաններում թողարկվել են նրա կառավարման ողջ ընթացքում, սակայն դրանցում Եղիսաբեթ II-ը մշտապես ներկայացված է եղել պրոֆիլից։ Արծաթե նոր մետաղադրամի վրա թագուհին ներկայացված է ամբողջ դեմքով։ Թագավորական ընտանիքի մեկնաբանը նշել է, որ մետաղադրամի վրա առկա տիկինը, կարծես, «չար կախարդ» լինի։

