Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/2/2026
share

18 կիլոմետրանոց խցանում՝ Արտաշավան-Քուչակ ճանապարհին․ Shamshyan

Փետրվարի 7-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ Ճանապարհն սպասարկող ճանապարհաշինարարական ընկերությունը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը։

Լարված են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, իսկ հսկայկան խցանումն էլ արդեն 2 ժամ է՝ պահպանվում է։

facebook sharing button facebook