
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Վայոց ձորի Եղեգիս համայնքի, Վարդահովիտ բնակավայրոում, «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն հանրային քննարկում անցկացրեց՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկարաբանահետախուզական աշատանքներ իրականացնելու ժամկետները ևս երկու տարով երկարաձգելու նպատակով։
Նախաձեռնող ընկերության ներկայացուցիչ Տարոն Նավասարդյանը ներկայացրեց 2026-28 թվականաներին նախատեսվող ուսումնասիրության ծրագիրը։
Հանրային լսման մասնակից, ֆերմեր Հայկ Իսախանյանը հանդես եկավ այն հայտարարությամբ, որ հանրային լսման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ նշված է որ այն կանցկացվի Վայոց Ձորի Վարդահովիտ համայնքում, այնինչ Վարդահովիտ համայնք գոյություն չունի, կա Վարդահովիտ բնակավյար։
Նա նաև նկատեց․ կայքում տարածված հայտարարության բովանդակությունն էլ է թերի։
Նա հանդես եկավ նաև ելույթով, և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Վայոց Ձորում գյուղատնտեսական և զբոսաշրջային մեծ նախագծեր են իրականացվում, որոնք անհամատեղելի են հանքարդյունաբերության հետ։
Ելույթ ունեցավ նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։
«Վայոց ձորը 1400 մատմամշակութային արժեք ունի, որից 480-ը Եղեգիս համայնքում է։ Եղեգիսում փաստացի կա 6000 փեթակ մեղու, 4000-ն էլ դրսից են բերում։ 10000 փեթակ մեղուն տարեկան 12 կգ մեղր տալով, կարող է համայնքի բնակիչներին բերել 700 մլն դրամ եկամուտ։ Սրանով մարդիկ ընտանիք են պահում։ Եվ սա միայն մեղվաբուծությամբ»,-ասաց նա, շաարունակելով թվարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղեր, ոորնք լուրջ եկամուտ են բերում մարզի բնակիչներին։
«Օգուտը ձեզ է լինելու, մեզ չի լինելու», «Մենք ցանկանում ենք զբաղվել գյուղատնտեսությամբ»։ Հանրային լսմանը ներկաների կողմից հնչեցին նմանատիպ կարծիքներ։ Հանրային լսումը շարունակվեց թեժ քննարկումներով, որոնք շարունակվեցին դրսում՝ քաշքշուկով։
Մանրամասները՝ տեսանյութում
