Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/9/2025
share

«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն ցանկանում է երկարաձգել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկարաբանահետախուզական աշատանքներ իրականացնելու ժամկետները

«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն ցանկանում է երկարաձգել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկարաբանահետախուզական աշատանքներ իրականացնելու ժամկետները․ այս թեմայի վերաբերյալ ընկերությունը հանրային քննարկումներ է նախաձեռնել 2025թ․ սեպտեմբերի 18-ին ժամը 12:00-ին։ Նախատեսվող գործունեության փորձաքննության նախնական փուլի հանրային քննարկումը նախատեսվում է անցկացնել ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի  հանրակրթական դպրոցի շենքում։

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել «Մենդիա ռեսուրսիզ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ «Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտին։ հայտով նախատեսված գորոծողությունները ընկերությունը պետք է իրականացներ 2022-2025թթ.։ Հիմա ընկերությունը ցանկանում է գործողությունների ժամկետները հետաձգել մինչև 2028 թվականը։

Հիշեցնենք նաև, որ վերը նշված թեմայով հանրային քննարկումներից հետո Եղեգիսի համայնքապետարանը «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի հարցմանը պատասխանել էին, որ իրենք համարում են որ այդ հանրային քննարկումը չի կայացել, որովհետև հանրային քննարկմանը ներկա չէր ընկերության երկրաբանը և բնապահպանը, որպեսզի պատասխանեին հնչած հարցերին, բայց ՀՀ ՇՄ նախարարությունից մեդիահարթակի հարցմանն ի պատասխան ուղարկեցին այդ հանրային քննարկման արձանագրությունը, որը որպես կանոն կազմվում է համայքապատարանի կողմից։ Արձանագրության մեջ հատված կար նաև երկարաբանի ելույթից։ Ավելին այն կնիքված էր համայնքապետարանի աշխատակազմի կնիքով։

2022թ․ երբ ընկերությունը ստացել է ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը պետռեգիստրի տվյալներով 2021թ․ գրանցված ընկերության իրական շահառուները Լիլիթ Արամյանն (15% բաժնեմաս) ու Դեննիս Ջեյ Մուրն (85% բաժնեմաս) էին, 2025թ․ հրապարակված տվյալներով ընկերության բաժնեմասերի 99 տոկոսին տիրապետում է Լիլիթ Արամյանը։

facebook sharing button facebook