
Էկոակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ահազանգում է․ «Հանքարդյունաբերություն է տեղի ունենում «Զմրուխտ ցանցի» 'AM0000001_Khosrov_Forest_State_Reserve' տարածքում (Երախի լեռնաշղթա), որտեղ բազմաթիվ կարմիրգրքային կենդանիներ և բույսեր կան:
Հիշեցնեմ, որ «Էմերալդ ցանցը» (Զմրուխտե ցանց) ստեղծվել է 1989թ Բեռնի կոնվենցիայով` որպես Եվրոպայի բնական միջավայրի պահպանության մի առանձնահատուկ միջոց։ Այն էկոլոգիական ցանց է՝ կազմված բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից։ Սրանք կենսական նշանակություն ունեցող տարածքներ են, որոնք ունեն ներուժ շահեկան իրավիճակում պահպանելու և վերականգնելու տեսակները և բնական միջավայրը»: