Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/11/2024
share

ՏԿԵՆ նորանշանակ նախարարը Ալավերդիում քննարկել է աղետի գոտու խնդիրները

Այսօր, նոյեմբերի 29-ին Ալավերդի է այցելել ՏԿԵՆ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ալավերդու համայնքապետարանում  ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է աղետի գոտու խնդիրները, աղետից տուժած քաղաքացիներին փոխհատուցման գործընթացը, ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը։

«Նաև պատկերացնելու այն աշխատանքի ծավալները, որ հետագայում պետք է իրականացնենք, հետագա կանխարգելիչ քայլերը հասկանալու, հնարավոր վարարումների դեպքում ավելի փոքր վնասով կամ համեմատաբար անվնաս պրոցեսից դուրս համար»,-ասաց Խուդաթյանը։

facebook sharing button facebook