
Չարենցավանից ահազանգում են, որ մի քանի ամիս առաջ ապօրինի տեղադրված վագոն-տնակը ոչ միայն չի ապամոնտաժվել, այլև ի հայտ են եկել կցառույցների հետքեր։ Բնակիչներին անհանգստանում է այն, որ դրան կհաջորդի ծառահատումը կամ երեխաների խաղահրապարակը կհայտնվի ցանկապատից ներս։
«Չարենցավանի հանրային քննարկում» ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ նշվում է, որ այս խնդրի մասին բնակիչները տեղեկացրել են համայնքի ղեկավարին, ով խոստացել է նոյեմբերին տարածքից հեռացնել վագոն-տնակը, խոստացել է նաև, որ ծառերին վտանգ չի սպառնա։