Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/11/2024
share

Համադրելով կրթությունն ու պրակտիկ ուսուցումը․ծառատունկ Վանաձորի անտառտնտեսությունում

Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կազմակերպությունը (ՊԳԿ) Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստում ՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով՝ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Դասընթացն ու ծառատունկը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա) ֆինանսավորմամբ։ Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում  Հայաստանի կառավարությունը։ Դասընթացները ներառում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունն ու վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները։ Հատուկ ուշադրություն էր դարձվել անտառների կառավարմանը և բնապահպանական նախաձեռնություններին կանանց ներառման և իրենց մասնակցությունը խթանելու մոտեցումների ներկայացմանը: Դասընթացին և ծառատունկին մասնակցել են 40-ից ավելի ուսանողներ։ Ծառատունկին են միացել նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսոության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները։ Այս համատեղ ջանքերը նպատակ ունեն ոգեշնչել Հայաստանի երիտասարդությանը՝ ակտիվ դերակատարում ունենալ կայուն անտառային տնտեսության և շրջակա միջավայրի պահպանման գործում: Համադրելով կրթությունն ու պրակտիկ ուսուցման փորձը՝ այս նախաձեռնությունը հզորացնում է հաջորդ սերնդին այն հմտություններով և ոգեշնչմամբ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի համար ավելի կանաչ և ավելի դիմացկուն ապագա ստեղծելու համար։

 

facebook sharing button facebook