Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/6/2024
share

Ալավերդու պատմական կամուրջը ևս տուժել է ջրհեղեղից

Ալավերդու Սանահինի քարե պատմական կամուրջը ևս տուժել է ջրհեղեղից։

Դեռ ջրհեղեղի առաջին օրերին ալավերդցիների մեծ մասը թեթևացած «շունչ քաշեց», որ Ալավերդու այցեքարտը համարվող պատմական կամուրջը չի տուժել Դեբեդի վարարումներից։ Որոշ մասնագետներ դա բացատրեցին միջնադարյան կառույցի ճիշտ վայրի ընտրությամբ (կամուրջը կառուցված է ժայռերի վրա)։

Բայց այսօր արդեն սոցիալական ցանցերում մարդիկ սկսեցին ահազանգել, որ պատմական կամուրջը ևս տուժել է հեղեղումներից։

Դեբեդի ջրերի նվազմանը զուգահեռ պարզվեց, որ կամուրջի հիմքում կան փլված հատվածներ։

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook