
«ՈՒղղակի ժողովրդավարություն» ՀԿ ներկայացուցիչ Արբակ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Վերջերս Սպիտակ խոշորացված համայնքում սպիտակցի երիտասարդներից ձևավորված մի նախաձեռնություն ստորագրահավաք է անցկացրել, պահաջելով համայնքապետարանից լուծել Սպիտակ խոշորացված համայնքի կարևորագույն խնդիրներից մեկի` հանրային տրանսպորտի հարցը։
Նախաձեռնության անդամները այս տեքստով (տես՝ կից նկարում) անցնելով վարչական կենտրոններ, հավաքել են համապատասխան թվով ստորագրություն և ուղարկել համայնքապետարան։
Համայնքապետարանը ինչ-ինչ մանիպուլացիոն մեխանիզմներով փորձում է «ճնշել» բնակիչներին (ահազանգում են բնակիչները), հավաստիացնելով, որ եթե ցանկանում եք ունենալ տրանսպորտ, պետք է զրկվեք այլ սուբվենցիոն ծրագրերի իրականացումից, անգամ պարենամթերքի ձեռքբերումից, պատճառաբանելով, որ այս տեքստում պարզ գրված է դրա մասին։
Հարգելի Սպիտակ համայնքի բնակիչներ, ոչ ոք չի կարող ձեզ զրկել այլ սուբվենցիոն ծրագրերից, կամ առհասարակ որևէ բանից, եթե դուք պայքարում եք ձեր ու ձեր համայնքի բարօրության համար»,-գրում է նա։

