
Ոստիկանության Էրեբունի բաժնի աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող երկու փաստաբանի ծեծելու առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոստիկանության բաժնում օպերների կողմից փաստաբաններին ծեծելու դեպք, իմ հիշողության մեջ, վերջին տասնամյակներում չի եղել: Այս աննախադեպ իրավիճակի կապակցությամբ առաջարկում եմ.
Ա. Վահե Ղազարյանին շնորհել հերոսի կոչում՝ անցյալ տարվա հուլիսի 25-ին միջազգային հանրության կողմից տրամադրված ու բաժիններում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը անջատելու մասին հրաման (թիվ 26-Լ) արձակելու համար:
Բ. Ոստիկանության Էրեբունու բաժինը արտահերթ կերպով ճանաչել տարվա բաժին: Մյուս բաժինների համար կազմակերպել փորձի փոխանակում, որ սովորեն այդպես աշխատել:
Գ. Փաստաբաններին ծեծած օպերլիազորներին հայտնել խրախուսանք, արտահերթ կերպով շնորհել նոր սպայական կոչումներ ու ապահովել պաշտոնների բարձրացում:
Դ. Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «за дискредитацию полиции» հոդվածով ու փաստաբաններին հետին թվով դատել այդ արարքի համար»:

