Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2023
share

Ոստիկանության աշխատակիցները բռնության են ենթարկել իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող փաստաբաններին

2023թ․ Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը Ոստիկանության Էրեբունու բաժնում երկու փաստաբանների՝ Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը բռնի ուժի են ենթարկվել։ Այս մասին այսօր հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հայտնել է, որ ոստիկանի կողմից անչափահասներին ծեծի ենթարկելու փաստով փաստաբանները գնացել են բաժին, որտեղ անչափահասը պետք է  առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ։ Առերեսման ժամանակ սկսզբում ծաղրել են փաստաբանին, հետո սադրանքի դիմելով, ստիպել են, որ փաստաբաններից մեկը դուրս գա առերեսման սենյակից, որի ժամանակ էլ հարձակվել են վրան և սկսել հայհոյել և խփել։ Ձայների վրա մյուս փաստաբանն էլ է դուրս եկել և ենթարկվել բռնության։

Դեպքի վայր ժամանած Փաստաբանական պալատի նախագահին հայտնել են, որ փաստաբանները վիրավորել են իրենց, որի համար իրենք իրավունք ունեն պատժեն։

«Նույնիսկ, եթե ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա Փաստաբանների պալատ, որտեղ կարող էին իրենք դիմել։ Լավ, եթե հանցագործություն էր պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո կա քրեադատավարական ընթացակարգ։ Ինչ է նշանակում փողոցային հասկացություններով փաստաբաններին ծեծել։ Սա անընդունելի արարք է»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաստաբանական պալատի նախագահը:

Նա կոչ է արել ՀՀ Ներքին գործերի նախարարին հետամուտ լինել այս դեպքի արագ քննմանը, որպեսզի կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին։ Ըստ նրա քրեաիրավական գնահատականից զատ պետք է ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները կասեցվեն։

facebook sharing button facebook