Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2023
share

Լյուդմիլայի վիրահատության համար դրամահավաքը շարունակվում է

Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ 18-ամյա Լյուդմիլա Վարդանյանի վիրահատության համար դրամահավաքը շարունակվում է։ Ամիսներ առաջ Լյուդմիլայի քույրը իր ֆեյսբուքայն էջում հրապարակում էր արել, և խնդրել աջակցել վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու գործում։ 

Լյուդմիլան տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Վիրահատության համար անհրաժեշտ է 27․000 եվրո։

Հունվարի 6-ից դրամահավաք է սկսել նաև «Մենք» նախաձեռնությունը՝ խնդրելով օգնել փրկելու ևս մեկ մարդու կյանք։ Նախաձեռնության հիմնադիր Սեյ Յայլախանյանը գրել է, որ եթե 850 մարդ կարողանա 10 հազարական դրամ հանգանակել, անհրաժեշտ 20 հազար եվրոն կհավաքվի։ «Այս ամսվա ամենակարևոր գործն ենք անելու, քանզի նոր չափահաս դարձած աղջկա կյանք ենք փորձելու փրկել, ով ծնված օրվանից տառապում է անտանելի մի հիվանդությամբ։ «Ես հավատում եմ ՄԵԶ, ՁԵԶ, բոլորիս։ Ներքուստ հույս ունեմ, որ հաջողելու ենք։ Ժամանակը սուղ է, իսկ ՄԵՆՔ սկսում ենք։ Թողնում եմ Ձեզ ծանոթ հաշվեհամարները, ու սպասում եմ իմ ՄԵՆՔ-ի թվերին»,-գրել է նախաձեռնության ղեկավարը։

facebook sharing button facebook