Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/2/2023
share

«Քարաբերդ. աղքատություն ոսկու հետևում» տեսանյութ․ ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հրապարակել է «Քարաբերդ. աղքատություն ոսկու հետևում» նոր տեսանյութը, որը ներկայացնում է Լոռու մարզում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրի ազդակիր Քարաբերդ բնակավայրի բնակիչների սոցիալական, բնապահպանական ու առողջական խնդիրները, փորձագետները խոսում են հանքարդյունաբերության բացասական ազդեցության մասին:

Քարաբերդի ոսկու հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակիչների առողջության վրա պարզելու նպատակով 2022թ. չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ իրականացրել է քիմիական աղտոտվածության հետազոտություն հանքավայրի հարակից տարածքներում և ազդակիր Քարաբերդ բնակավայրում: Չեխ մասնագետները փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, գետերի հատակային նստվածքից, բնակիչների այգիներից, մազերից և մեզից: Փորձանմուշները հետազոտվել են Չեխիայում գտնվող լաբորատորիայում՝ բացահայտելով Քարաբերդի բնակիչների գյուղատնտեսական հողերում ծանր մետաղների բարձր պարունակություն:

facebook sharing button facebook