«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը ևս մեկ անգամ ֆեյսբուքյան գրառմամբ մաքրության կարևորության մասին է գրել․
«Որպեսզի բոլորը հասկանան թէ բացի բնապահպանական խնդիրը էլ ինչ խնդիրներ կլուծի ՄաքրաՊատումը Մեր երկրի համար, որոշեցի այս գրառման մեջ թվել այլ դրական կողմերի մասին։
Մաքուր միջավայրում են ծնվում փայլուն գաղափարները։ Որի կարիքը հիմա մեր ազգը շատ-շատ ունի։
Բնակչության շրջանում կտրուկ կնվազի հիվանդությունները։ Կարծում եմ սա թիվ մեկ ազգային անվտանգության հարցն է։
Կունենանք տնտեսական կտրուկ աճ։ Հեչ որ չէ՝ զբոսաշրջիկների քանակը կավելանա։
Հանրության մոտ գիտակցության բարձրացում տեղի կունենա։ Որից կշահեն անխտիր բոլորս։
Անկախ ամեն ինչից, կվերականգնվի հարգանքը և սերը միմյանց նկատմամբ։
Բնությունը շռայլորեն կժպտա մեզ։ Գյուղատնտեսությանը մեծ աճ կգրանցի։
Այսքանով հանդերձ ուզում եմ ասել, որ ձեր արած ներդրումները չափազանց կարևոր են»։
Հակոբ Միկոյանը «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնությունը սկսել է մեկ տարի առաջ։ Նախաձեռնության շրջանակում մաքրության ակցիաներ է իրականացնում տարբեր վայրերում։
«#ՄաքրաՊատումը Բնության և մայր հողի հանդեպ սերը վերականգնելու մասին է։ Իսկ բնությունը միայն սարեր ձորեր ու անտառները չեն։ Մարդն էլ է բնության մասնիկ»,- գրում է Հակոբը։

