Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/2/2023
share

Ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապօրինի ընդերքօգտագործման հերթական դեպքն է բացահայտել։ 

2023թ․ փետրվարի 8-ին տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։

Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

facebook sharing button facebook