Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/2/2023
share

«Մալաթիա» տոնավաճառին թույլատվել է աշխատել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաշվի առնելով, որ վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշել է թույլատրել  «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության («Մալաթիա» տոնավաճառի) հետագա գործունեությունը, ինչպես նաև նոր կարգադրագիր է արձակել՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով  ժամանակացույց։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը պարզել է, որ վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էր անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ,-տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։

facebook sharing button facebook