
2023թ․ փետրվարի 17-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը հանրային լսում է նախաձեռնել։ Այս մասին հայտարարության է տեղադրված Ալավերդու համայքապետարանի կայքում։ Ըստ որի՝ Ընկերությունը նախատեսում է 2023-2025թթ. Ալավերդու վարչական սահմաններում գտնվող նախկին Լենհանքերի արտադրական լցակույտերում իրականացնել առկա օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություն, օգտակար հանածոների պաշարների գնահատում և հաստատում, ինչպես նաև օգտակար հանածոների հետագա վերամշակման համար լեռնահանքային համալիրի ստեղծում և (կամ) առկա արտադրական ենթակառուցվածքների վերակառուցման (վերազինման) ու գործարկման հնարավորության գնահատում։ Ծրագրի նպատակն է նաև՝ համայնքում ընդերքօգտագործման ոլորտի զարգացման տնտեսական հեռանկարների հստակեցումը։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ Կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման համաձայն` Ձեռնարկողի կողմից նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլում՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրության ծանուցման շրջանակներում տեղի կունենա Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զ. Անդրանիկի 8/1 հասցեում։
Հանրային քննարկումը իրականցնում են Ձեռնարկողը և Ալավերդի համայնքի ղեկավարը՝ համատեղ:
Նախագիծը տեղադրված է Ալավերդու համայնքապետարանի կայքում։
Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև այցելելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարան՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զ. Անդրանիկի 8/1 հասցեով, կամ զանգահարելով +374-253-24100 հեռախոսահամարով կամ գրելով alaverdimunicipality@gmail.com էլ. հասցեով:
Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում:

