Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/2/2023
share

Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները

Առողջապահության համակարգում ներդրվող կարևորագույն բարեփոխումները քննարկելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության առաջնային օղակի պատասխանատուների հետ, լսել մարզային կառույցների ներկայացուցիչների առաջարկները:

«Փոփոխություններն ուղղված են քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը»,-նշել է Արտակ Ջումայանը:

Նախատեսվող փոփոխություններից են՝

  • կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն. կազմակերպությունները կաշխատեն 2 հերթափոխով՝ ժամը 08:00-19:00,
  • փոփոխություն կլինի հեռաբժշկության կանչերի գրաֆիկում,
  • հիվանդների հերթագրումը կկատարվի նաև «ԱրՄեդ» համակարգում,
  • պացիենտի ամբուլատոր քարտը կդառնա էլեկտրոնային,
  • նոր բոնուսային համակարգի ներդրմամբ` պատշաճ աշխատանք կատարող առաջնային օղակի բժշկի, բուժքրոջ աշխատավարձը կբարձրանա:

Քննարկման ավարտին նախարարի տեղակալը շրջայց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոնում, եղել ծննդատանը: Մանկական բաժանմունքում Արտակ Ջումայանը հետաքրքրվել է սեզոնային սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակով:

Աղբյուր՝ ՀՀ Առողջապահության նախարարություն

facebook sharing button facebook