Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/2/2023
share

«Մալաթիա» տոնավաճառը վերաբացվել է

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր՝ փետրվարի 7–ին, վերաբացվել է։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Տոնավաճառի բոլոր տաղավարները վերաբացվել են։ Մենք հրդեհային անվտանգության տեսչական մարմնին դիմում էինք գրել, որ առավել հրդեհավտանգ թերություններն ուղղված են, իրենք էլ համաձայնեցին, փորձարկումներ արեցին, եւ տոնավաճառը վերաբացվեց։ Իրենք մեզ էլի ցուցումներ են տվել, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշել է Ավետիսյանը։

Սակայն տեսչական մարմինը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել՝ արձանագրված խախտումների քանի տոկոսն է վերացվել և ինչ պայմանով է տոնավաճառի աշխատանքը վերսկսվել։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից չի գործում ստուգումների արդյունքում հայտնաբերած խախտումների պատճառով։

facebook sharing button facebook