Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/2/2023
share

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 4983-ի

Վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 4983-ի։ Հաղորդում է հաղորդում է Associated Press-ը:

Թուրքիայի հարավային նահանգներում և Սիրիայի հյուսիսում ողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները։

Երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 5 հազար 600 շինություն է փլուզվել, հազարավոր շենքեր են փլուզվել նաև Սիրիայում։ 

Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Հորդանանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը և Իրանը, փրկարարների են ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,5 մագնիտուդ։

Լուսանկարը՝ Associated Press-ի։

facebook sharing button facebook