Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/1/2023
share

Ալավերդի համայնքի փողոցային լուսավորությունը

Փողոցային լուսավորության բացակայությունը խնդիր է Ալավերդի խոշորացված համայնքի շատ գյուղերում։ Այս եզրահանգմանն են եկել ալավերդցի մի խումբ երիտասարդներ, ովքեր «ՏԻՄ գրագիտության դպրոց» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հետազոտություն են իրականացրել Ալավերդի խոշորացված համայնքում։ «Չնայած նրան, որ Ալավերդի քաղաքում չկա այդ խնդիրը, սակայն նույնը ասել գյուղերի մասին չենք կարող»,- նշում են երիտասարդները, ովքեր թեմայի շուրջ զրուցել են Ակներ թաղամասի բնակիչների հետ։ Չնայած խնդրի կարևորությանը, այնուամենայնիվ բնակիչները այս հարցով երբևէ չեն դիմել համայնքապետարան, բայց ցանկանում են տեղական իշխանության ուշադրությունը հրավիրել իրենց թաղամասի խնդիրների վրա, այդ թվում՝ լուսավորության։

Հեղինակ՝ «ՏԻՄ գրագիտության դպրոց» թիմ

facebook sharing button facebook