Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/11/2026
share

Ինչու՞ և ինչպե՞ս են թիրախավորվում կանայք որոշումների կայացման հարթակներում

 

«Ժամանակ չկա», «տղաս չի թողնում», «մեկ է՝ ամեն ինչ որոշված է», «դա տղամարդկանց որոշելիքն է, կանանց տեղը չէ». Նման պատասխաններ ենք լսել գրեթե այն բոլոր համայնքներում, որտեղ փորձել ենք հասկանալ, թե ինչու հանրային լսումների դահլիճներում կանայք կա՛մ չկան, կա՛մ լուռ են։  Չնայած նրան որ կանայք խնդրի առաջնային կրողներն են։ 

  Ի՞նչն է իրականում խանգարում։ 

Ընտրական քվոտաները փոխեցին կանանց ներգրավվածության վերաբերյալ թվերը, սակայն որոշումների կայացման իրական հարթակներում պատկերը գրեթե չի փոխվել։ Կանանց բացակայությունը միայն հետաքրքրված չլինելու կամ ժամանակ չունենալու հարց չէ․ Տնային հոգսերը, ընտանքի խնամքի հետ կապված գործերը հաճախ հանրային կյանքին չմասնակցելու բուն պատճառը չի լինում։ Կանայք խուսափում են հանրային ակտիվությունից չթիրախավորվելու պատճառով։

Արդյո՞ք տարիների ընթացքում նարատիվները փոխվել են, մեխանիզմները գուցե, սակայն սա կնոջ տեղը չէ, որոշողը տղամարդն է և նմանատիպ արտահայտություններ դեռ մնում են ակտուալ 

Այս ամենին զուգահեռ կանայք նաև թիրախավորվում են կին լինելու համար այս եզրահանգմանն է եկել ռազմավարական հաղորդակցության փորձագետ, հետազոտող Նարինե Եգանյանը, ով ուսումանասիրել է կին ակտիվիստների թիրախավորման դրսևրորումները։ Ասում է՝ առաջին հերթին հարվածի տակ է հայտնվում կանանց արտաքինը՝ մազերի երկարությունը, շպարը, հագուկապը և այլն։  Այս առումով ավելի խոցելի վիճակում են հայտնում փոքր համայնքների կանայք։ Այնտեղ, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, խնդիրը բարձրաձայնող կինն անմիջապես հայտնվում է հանրային ճնշման տակ։ Ընդ որում, թիրախում լինում է ոչ թե բարձրացրած հարցի բովանդակությանը, այլ կնոջ անձնական կյանքը, ընտանիքը, արտաքինն ու «կնոջն անվայել» ակտիվությունը։

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ  Հերմինե Մարտիրոսյանի խոսքով՝ կանայք վախենում են կարծրատիպերից, օրինակ մտածում են՝ թե ինչ կասեն ու ինչպես կընդունեն իրեեն։ 

Կանաց նկատմամբ ճնշումը  հանրային լսումերի դահլիճում չի ավարտվում։ Երբեմն այն տեղափոխվում է ընտանիքի անդամների վրա․ Սա կրկնակի պատնեշ է ստեղծում։

Սակայն կարևոր է թե ինչպիսի համայնքի մասին ենք խոսում քանի որ հաճախ կարող է մեզ թվալ որ այդ համայնքներում կանայք չեն բախվում նման խնդրի, սակայն Նարինենե Եգանյանը  նկատում է, որ փոքր համայնքներում գործում են նաև այսպես ասած՝ «գենդերային ապատեղեկատվության զսպօղվակները»․ կանայք, վախենալով ընտանիքի ու երեխաների ապագայի համար, դիմում են ինքնագրաքննության։ Նրանք իրենք են գծում այն սահմանը, որից դուրս չեն գալիս, որպեսզի չթիրախավորվեն։ Իսկ նրանք, ովքեր չեն լռում, շարունակում են իրենց պայքարը առողջության ու կյանքի որակի հաշվին․ սոցցանցերում նրանց դեմ հաճախ գործարկվում են հատուկ բացված ու արագ փակվող կեղծ էջեր, որոնք հասցնում են լուրջ հոգեբանական վնաս պատճառել։ Ըստ նրա գրաքննությունը նաև որպես հակազդեցություն իր տեղն ունի

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո- ակտիվիստական շարժման անդամ Վարդուհի Անանյանն ասում է՝ երբ կանայք, չնայած բոլոր խոչընդոտներին, մտնում են որոշումների կայացման դաշտ, նրանց ներկայությունը սկսում է աշխատել որպես զսպող ու հավասարակշռող մեխանիզմ։

Առաջին հերթին փոխվում է քննարկումների մշակույթն ու տոնայնությունը։ Դահլիճում կանանց ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը բնականորեն զսպում են կոպտությունը, ագրեսիվ հռետորաբանությունն ու ետկուլիսային «տղամարդկային» պայմանավորվածությունները, որոնք հաճախ պարտադրվում են որպես պատրաստի որոշումներ։ Բացի այդ, կանանց մասնակցությունը զսպում է միակողմանի ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումների ընդունումը։ Կանայք հակված են բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք տղամարդկանց համար հաճախ «անտեսանելի» է։ Երբ հանրային լսմանը կին է խոսում, նա փոխում է օրակարգի առաջնահերթությունները՝ բյուջետային միջոցները խոշոր, անհասկանալի ծրագրերից ուղղելով դեպի բնակիչների ամենօրյա կյանքի որակի բարելավում։

Ըստ էության, կանանց մասնակցությունը զսպում է համայնքային իշխանության միանձնյա ու անվերահսկելի որոշումները՝ ստիպելով, որ տեղական ինքնակառավարումը ծառայի ոչ թե նեղ խմբային շահերի, այլ ամբողջ համայնքին։

https://www.youtube.com/watch?v=92SnCt0eOco

facebook sharing button facebook