
Վիետնամի մայրաքաղաք Հանոյի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, տուժել է 10 մարդ։ Այս մասին հայտնել է տեղական VnExpress լրատվական պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Պորտալի տեղեկություններով՝ տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Նախնական տվյալներով՝ երբ տեղի է ունեցել պայթյունը, նա անցնելիս է եղել սրճարանի կողքով և վնասվածքներ է ստացել ցրված բեկորների պատճառով։
Պայթյունի հետևանքով փլուզվել է հանրային սննդի երկհարկանի շենքը, որտեղ այդ պահին բազմաթիվ այցելուներ են եղել։ Վնասվել են նաև մոտակայքում գտնվող շատ տներ։ Արտակարգ ծառայությունները զբաղված են ողբերգության վայրում փլատակների մաքրմամբ և տեղի բնակիչների տարհանմամբ։
