Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/11/2026
share

«180 էջը ուսումնասիրելով՝ անհամապատասխանություններ և բաց հարցեր եմ տեսել». ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ՝ Արարատի պոչամբարի ՇՄԱԳ հաշվետվության մասին

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արարատ համայնքում կայացած հանրային երկրորդ լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման ՇՄԱԳ հաշվետվությունը, Վեդի համայնքի բնակիչ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Վարդուհի Բարսեղյանը ներկայացրեց փաստաթղթի վերաբերյալ իր ուսումնասիրությունները և բարձրաձայնեց մի շարք անհամապատասխանությունների մասին։

«Ես ավելի շատ հիմնվել եմ ՇՄԱԳ հաշվետվության հիման վրա։ Ուսումնասիրել եմ 180 էջը ու հասկացել եմ, որ ինչ-որ անհամապատասխանություններ, կասկածելի բաներ կան»,- նշեց նա՝ առանձնացնելով հաշվետվության 5 խնդրահարույց կետերը։

«Ես ավելի շատ հիմնվել եմ ՇՄԱԳ հաշվետվության հիման վրա։ Ուսումնասիրել եմ 180 էջը ու հասկացել եմ, որ ինչ-որ անհամապատասխանություններ, կասկածելի բաներ կան»,- նշեց նա՝ առանձնացնելով հաշվետվության 5 խնդրահարույց կետերը։

 

 Կարմիր գրքի և էնդեմիկ տեսակների պահպանության բացակայություն

 

Վարդուհի Բարսեղյանը Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ըստ հաշվետվության՝ հետազոտվող տարածքում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված երկու բուսատեսակ, ինչպես նաև Հայաստանի, Անդրկովկասի և Կովկասի տարածաշրջանային էնդեմիկ բզեզներ։ Սակայն փաստաթղթում որևէ ծրագիր չկա դրանց պահպանության կամ տեղափոխման վերաբերյալ։
«Հետո իրենք ի՞նչ պետք է անեն՝ ուղղակի տրակտորով շարժվեն ու առանց վերջակետնե՞ր»,- հարցրեց նա։

ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի և ընկերության ներկայացուցիչներն արձագանքեցին, որ Բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության կարծիքում նշված է, թե այդ տեսակները միայն «կարող են հանդիպել» տարածքում, իսկ աշխատանքների ընթացքում հայտնաբերվելու դեպքում հարցը կդիտարկվի։ Բարսեղյանը, սակայն, պնդեց, որ հաշվետվության տեքստում հստակ գրված է՝ «գտնվել են հետազոտվող տարածքում»։

 

Փոշենստեցման ջրի ծավալների եռակի կրճատում

 

Վարդուհին անդրադարձավ նաև ներկայացված հաշվետվության մեջ փոշենստեցման միջոցոռումների քանակին՝ դիտարկելով որ այնտեղ անհամապատասխանություններ կան։ Նրա դիտարկմամբ՝ հաշվետվությունում նշված է, որ շինարարության 6 ամիսների ընթացքում 3 ջրային թնդանոթով օրական 6 անգամ փոշենստեցում է իրականացվելու։ Սակայն ջրի ծավալի հաշվարկը կատարվել է օրական ընդամենը 3 անգամվա ջրցանի համար։

Փորձաքննական կենտրոնի ներկայացուցիչը կարևորեց այս դիտարկումը՝ հորդորելով արձանագրել անհամապատասխանությունը։

 

Ոռոգման խնդիրների վերաբերյալ հակասություն

 

Վարդուհի Բարսեղյանը նկատեց, որ ՇՄԱԳ-ում Արարատի 7 բնակավայրերի սոցիալական առաջնահերթ խնդիրների շարքում նշված է ոռոգման ջրի պակասը, մինչդեռ փոշենստեցման համար նախատեսվում է օգտագործել շուրջ 1.2 միլիոն լիտր խորքային ջուր։ Մի՞գուցե ավելի լավ կլինի, որ այդ ջուրը ոռոգմոն նպատականերով օգտագործվի։

Ի պատասխան՝ Արարատի համայնքապետարանի ներկայացուցիչը հայտարարեց, որ համայնքում ոռոգման խնդիր չկա, ինչին Բարսեղյանն արձագանքեց՝ առաջարկելով այդ դեպքում փաստաթղթից հանել ոռոգման խնդրի վերաբերյալ ձևակերպումը, քանի որ այն դիսոնանս է ստեղծում։

 

Տնտեսական վնասի ձևական հաշվարկ

 

Հաշվետվության մեջ հաշվարկված է շրջակա միջավայրին հասցվող տնտեսական վնասը, սակայն վերջում նշված է, որ այդ գումարը որևէ ֆինանսական պարտավորություն չի առաջացնում։ Ընկերության ներկայացուցիչը պարզաբանեց, որ դա օրենքի պահանջ է՝ ազդեցությունը գումարային արտահայտությամբ գնահատելու համար, և չի ենթադրում ուղղակի վճարում, որին Վարդուհին հակադարձեց, իսկ օրինակ չի՞ դիտարկվում այն տարբերակը, որ հենց ընկերության կողմից ստանձնած սոցիալական ծրագրերում դիտարկվի այդ հանգամանքը և հետևաբար այդ ծրագրում ձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնցով կմեղմվի տնտեսական վնասի ազդեցությունը։

 

Պատվարի կայունության անավարտ հաշվարկ

 

Բարսեղյանը մտահոգություն հայտնեց նաև նոր պատվարի կայունության հաշվարկի վերաբերյալ, քանի որ այն կառուցվելու է հին պոչամբարի հիմքի վրա, իսկ հաշվետվությունում նշված է, որ կայունության վերջնական հետազոտությունը (CPT-ով) շարունակվելու է շահագործումից 6 ամիս հետո միայն։ Ընկերության մասնագետը պարզաբանեց, որ նախնական հաշվարկն արված է, իսկ 6 ամիս անց իրականացվող հետազոտությունը մոնիթորինգային նպատակ ունի՝ հասկանալու, թե արդյոք անվտանգ է հետագայում պատվարն ավելի բարձրացնելը։

 

 

 

facebook sharing button facebook