
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ վերջինիս համար հատուկ ստեղծված կայքով։
Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։ Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակում հղում Հայաստանի Անկախության հռչակագրին։
Նախագծում փոփոխությունների առաջարկներ կան նաև Ազգային ժողովի դերի ու ընդդիմության իրավունքների մասին դրույթներում, ինչպես նաև այն կարգավորումներում, որոնք վերաբերում են ԶԼՄ-ներին և կուսակցություններին։
Անփոփոխ է մնացել նաև Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մասը:
