Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/11/2026
share

«10-րդ դարի միջնադարյան բաղնիքի ավերակները վտանգված են» Տիգրան Ղազարյան

Տիգրան Ղազարյանը ահազանգում է․ «Իջևանից մոտ 10 կմ հարավ-արևմուտք՝ «Համամի ճալա» (Բաղնիքի հովիտ) կոչվող տեղամասում, պահպանվել են 10-րդ դարի միջնադարյան բաղնիքի ավերակներ։ Պատմական տվյալների համաձայն՝ այս բաղնիքը ժամանակին ծառայել է հարևանությամբ գտնվող երկու նշանավոր ամրոցների՝ Աղջկա բերդի և Մանթաշաբերդի (Աշոտ Երկաթի բերդ) բնակիչներին ու կայազորին։

Ցավոք, գետի վարարումների և հունի փոփոխության հետևանքով այս պատմամշակութային հուշարձանն այսօր լրջորեն վտանգված է և կանգնած է հիմնահատակ ավերման ու ոչնչացման եզրին»։

Նա նաև տեսանյութ  է հրապարակել այդ տեղանքից, որը ներայցված է ստորև։

facebook sharing button facebook