
2026թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00, Արարատի մարզի Արարատ բնակավայրի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Լսումը կազմակերպվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման պահանջներին համապատասխան։
Ըստ հաշվետվության՝ նախատեսվում է Արարատի գործող պոչամբարի տարածքում կառուցել նոր բջիջ, որը տեղակայվելու է առկա պոչամբարի սահմաններում և ծառայելու է հին պոչերի վերամշակումից նոր առաջացող պոչերի կուտակման համար։
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի վարչական տարածքում։ Նոր բջջի համար հատկացված 54 հա տարածքը գտնվում է գործող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից (ՈԿՖ) 7.5–8 կմ դեպի հարավ-արևմուտք։
Նախագծի փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ Արարատի համայնքապետարանի կայքում։
