.png )
Ֆիլիպիններում հակաիմպերիալիստական ցույցերի ընթացքում հարյուրավոր ակտիվիստների ձերբակալությունները դատապարտող միջազգային հայտարարությանը միացել է նաև Հայաստանից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Հայտարարության հեղինակները քննադատում են ԱՄՆ-ի գլխավորած «Pax Silica» նախաձեռնությունը, բնական ռեսուրսների շահագործման քաղաքականությունը և քաղաքացիական շարժումների նկատմամբ բռնաճնշումները։
Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) 49-րդ գագաթնաժողովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերն ուղեկցվել են զանգվածային ձերբակալություններով և ոստիկանության հետ բախումներով։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ՝ ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ, այդ թվում՝ գյուղացիական և աշխատավորական շարժումների անդամներ, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ։
Ցուցարարները դեմ են արտահայտվել Ֆիլիպիններում ԱՄՆ տնտեսական և քաղաքական ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաև «Pax Silica» նախաձեռնությանը, որը նախատեսում է ռազմավարական հումքի և տեխնոլոգիական արտադրության մատակարարման շղթաների զարգացում։
Բնապահպանական և քաղաքացիական շարժումների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ նախաձեռնության իրականացումը կարող է հանգեցնել բնական ռեսուրսների արդյունահանման ընդլայնման, համայնքային հողերի նկատմամբ վերահսկողության սահմանափակման և բնիկ ժողովուրդների իրավունքների խախտումների։
Բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած ձերբակալություններին արձագանքել են աշխարհի տարբեր երկրների սոցիալական շարժումներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։
Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ դատապարտվում են ոստիկանության գործողությունները և պահանջվում անհապաղ ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, դադարեցնել բռնությունները և ապահովել խաղաղ հավաքների, միավորվելու ու արտահայտվելու իրավունքների պաշտպանությունը։
Հայտարարության հեղինակները Ֆիլիպիններում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում են ավելի լայն՝ Գլոբալ հարավի երկրների տնտեսական ինքնիշխանության, բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողության և հանրային մասնակցության իրավունքների համատեքստում։
Միջազգային հայտարարությանը միացել է նաև Հայաստանից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, որի գործունեության հիմնական ուղղություններից են բնապահպանական իրավունքների պաշտպանությունը, համայնքային ժողովրդավարության զարգացումը և բնական ռեսուրսների կառավարման գործընթացներում հանրային մասնակցության խթանումը։
Նոյեմբերի 18-ի դրությամբ հայտարարությանը միացել էին աշխարհի տարբեր երկրներից 164 կազմակերպություններ, այդ թվում՝ բնապահպանական, իրավապաշտպան, աշխատավորական և համայնքային շարժումներ։
Ստորև ներկայացնում ենք միջազգային համատեղ հայտարարության ամբողջական հայերեն թարգմանությունը։
Մենք՝ աշխարհի տարբեր երկրների սոցիալական շարժումների, ժողովրդական միավորումների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք Ֆիլիպիններում իրականացված բռնի զանգվածային ձերբակալությունները՝ ուղղված Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մանիլա կատարած այցի ընթացքում ռեսուրսների թալանի քաղաքականության դեմ բողոքող շարժումների մասնակիցներին։
Ֆիլիպինների ազգային ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 330 ակտիվիստի։ Նրանց միավորում է բողոքը Թրամփի այցի դեմ՝ հաշվի առնելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, պատերազմների հրահրման, ցեղասպանության և տնտեսական ագրեսիայի հետ նրա առնչությունները։ Ակտիվիստները նաև դեմ են Ֆիլիպիններին և Գլոբալ հարավի երկրներին պարտադրվող ռեսուրսների շահագործման նոր ալիքին, որն իրականացվում է ԱՄՆ-ի գլխավորած «Pax Silica» նախաձեռնության շրջանակում։
Մենք համերաշխ ենք Ֆիլիպինների սոցիալական շարժումների հետ, որոնց հազարավոր մասնակիցներ վճռականորեն դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու գյուղացիների հողի իրավունքը, բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, աշխատավորների և կանանց իրավունքները, ինչպես նաև երկրի տնտեսական ինքնիշխանությունը։
Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, դադարեցնել նրանց նկատմամբ բռնությունները և հարգել ժողովրդավարական ազատություններն ու հանրային մասնակցության հնարավորությունները։
Մենք Ֆիլիպինների ազգային ոստիկանությանը և Ֆերդինանդ Մարկոս կրտսերի գլխավորած գործող վարչակազմին պատասխանատու ենք համարում քաղաքացիների խաղաղ հավաքների, միավորվելու և արտահայտվելու իրավունքների ակնհայտ խախտումների համար։
Բռնի ձերբակալությունների ենթարկվածների թվում են՝
-
Շուրջ 300 ակտիվիստ՝ «Southern Tagalog Lakbayan» («Ժողովրդական քարավան») շարժումից, որոնք ժամանել էին Մանիլայից հարավ գտնվող շրջաններից։ Ոստիկանությունը թույլ չէր տվել պատվիրակության անդամներին միանալ մայրաքաղաքում ընթացող բողոքի շարժումներին։ Ձերբակալվածների թվում եղել են նաև լրատվամիջոցների աշխատակիցներ, տարեցներ և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ։
-
23 մասնակից՝ Մանիլայից հյուսիս գտնվող շրջաններից մայրաքաղաք ուղևորվող «Sakbayan ng Paglaban ng Gitnang Luzon» ժողովրդական քարավանից։ Նրանք ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է դեպի մայրաքաղաք տանող ճանապարհը։ Ձերբակալվածների թվում եղել են շարժման առաջնորդներ և «Tanggol Ayta at Residente para sa Lupa at Kabuhayan» բնիկ ժողովուրդների կազմակերպության անդամներ։
-
«Panday Sining» կազմակերպության երեք երիտասարդ ակտիվիստ, որոնք նոյեմբերի 14-ին ձերբակալվել են Մակատիի համալսարանում ուսանողական դասադուլի ընթացքում։
-
Ութ ակտիվիստ՝ «All-Workers Unity» միավորման շրջանակում գործող աշխատավորական և ուսուցչական արհմիություններից, տրանսպորտի ոլորտի աշխատողներից և նրանց իրավունքների պաշտպաններից։ Նրանք ձերբակալվել են այսպես կոչված «ազատության զբոսայգում» անցկացվող ցույցի ժամանակ։ Ֆիլիպիններում այդ տարածքներում քաղաքական հավաքներ անցկացնելու համար պետական մարմինների նախնական թույլտվություն չի պահանջվում։ Իրավապահները ակտիվիստներից մեկին ձերբակալել են նրան անգիտակից վիճակի հասցնելուց հետո։ Մեկ այլ ակտիվիստ վնասվածքներ է ստացել, երբ արդեն գետնին պառկած է եղել, իսկ երրորդին ձերբակալել են՝ նույնիսկ չտեղեկացնելով նրա՝ ձերբակալման պահին ունեցած իրավունքների մասին (Միրանդայի իրավունքներ)։
Մեզ խորապես մտահոգում է, որ ASEAN-ի 49-րդ գագաթնաժողովն ընթացել է սովորական օրակարգով՝ չնայած երկրում տեղի ունեցող լայնածավալ բռնաճնշումներին։
Գագաթնաժողովը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հարավարևելյան Ասիայի երկրները, այդ թվում՝ Ֆիլիպինները, ծանր հետևանքներ են կրում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամից։
Չնայած Ֆիլիպինների շարքային քաղաքացիների սոցիալ-տնտեսական դժվարություններին՝ կառավարությունը գագաթնաժողովի կազմակերպման համար ծախսել է շուրջ 22,9 միլիարդ ֆիլիպինյան պեսո (մոտ 360 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ընդունելով համաշխարհային առաջնորդներին և նոյեմբերի 17-ին հանդիսավոր ընդունելություն կազմակերպելով Դոնալդ Թրամփի համար։
Այդ գումարի հիմնական մասն ուղղվել է գագաթնաժողովի անցկացման վայրերի և ճանապարհների ենթակառուցվածքների վերանորոգմանը։ Դրանց թվում են նաև Մանիլայի որոշ հատվածների վիճահարույց «բարեկարգման» աշխատանքները, որոնց հետևանքով աղքատ քաղաքային համայնքները թաքցվել են գագաթնաժողովի պատվիրակների տեսադաշտից։
Քաղաքացիների տնտեսական դժվարությունների և ոստիկանական բռնությունների պայմաններում հանրային միջոցների նման շռայլ ու ցուցադրական ծախսումը միայն խորացնում է անարդարությունը՝ չլուծելով երկրի խորքային տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրները։
Վերջին բողոքի ցույցերը ծավալվել են նաև ԱՄՆ կառավարության՝ «Pax Silica» նախաձեռնության շրջանակում Ֆիլիպինների կառավարության հետ նոր «գործընկերություն» հաստատելու ջանքերի ֆոնին։
«Pax Silica» նախաձեռնությունը ԱՄՆ-ի փորձն է՝ ընդլայնելու վերահսկողությունը ռազմավարական ռեսուրսների և համաշխարհային արժեշղթաների նկատմամբ, որոնք առանցքային նշանակություն ունեն արհեստական բանականության տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների և ռազմական սարքավորումների արտադրության համար։
Ֆիլիպինների վերաբերյալ ծրագրերը ներառում են 1 620 հեկտար (4 000 ակր) տարածքի հատկացում՝ տնտեսական անվտանգության գոտի (Economic Security Zone, ESZ) ստեղծելու նպատակով։ Այն նախատեսվում է տեղակայել Լուսոնի տնտեսական միջանցքում՝ Ֆիլիպինների ամենամեծ կղզու կենտրոնական հատվածում։
Մենք համերաշխ ենք այն շարժումների հետ, որոնք մերժում են «Pax Silica»-ի միջոցով առաջ մղվող ԱՄՆ իմպերիալիստական քաղաքականությունը և Մարկոս կրտսերի կառավարության՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական նպատակներին ենթարկվելու դիրքորոշումը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական դիրքերն ամրապնդելու նպատակով իրականացվող «Pax Silica» նախաձեռնությունը սպառնում է ընդլայնել բնական ռեսուրսների արդյունահանումը բնիկ ժողովուրդների և գյուղացիական համայնքների հողերում, շահագործել հազվագյուտ հողային տարրերի հսկայական պաշարները և ավելի խորացնել Ֆիլիպինների տնտեսության կախյալ վիճակը՝ երկիրը վերածելով ընդամենը հումքի և էժան աշխատուժի մատակարարի։
Մարկոս կրտսերի վարչակազմի ենթակայությունը ԱՄՆ իմպերիալիստական նպատակներին հազարավոր մարդկանց մղել է փողոց դուրս գալու և իրենց բողոքն արտահայտելու։
Մեզ լրջորեն մտահոգում է այն, որ զանգվածային ձերբակալությունները համակարգային բնույթ ունեն և արտացոլում են պետական քաղաքականությունը։
Դրանք տեղի են ունենում Մարկոս կրտսերի վարչակազմի կողմից 2025 թվականին ընդունված այսպես կոչված «Միասնության, խաղաղության և զարգացման ազգային գործողությունների ծրագրի» (NAP-UPD) շրջանակում։
Ինչպես նախկինում իրականացված, ԱՄՆ ռազմավարությունների օրինակով մշակված այսպես կոչված հակաապստամբական ծրագրերի դեպքում, NAP-UPD-ն ևս «զարգացման նախաձեռնությունները» ստորադասում է ազգային անվտանգության նպատակներին։
Ծրագրի իրականացման ընթացքում իշխանությունների քաղաքականությանը հակադրվող անձինք հաճախ ներկայացվում են որպես «զարգացման հակառակորդներ» կամ «պետության թշնամիներ»։
Այս ծրագիրն օգտագործվել է՝ արդարացնելու արժանապատիվ աշխատավարձերի, ագրարային բարեփոխումների և բնական ռեսուրսների պաշտպանության համար պայքարող մարդկանց նկատմամբ հարձակումները։
ASEAN-ի գագաթնաժողովի ընթացքում իրականացված զանգվածային ձերբակալությունները բռնաճնշումների մտահոգիչ շարունակությունն են։
Նման դեպքեր արձանագրվել են նաև 2025 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ ձերբակալվել է առնվազն 244 մարդ, և 2026 թվականի հուլիսի 27-ին, երբ ձերբակալվել է 51 ակտիվիստ։
Նմանատիպ բռնաճնշումների են ենթարկվել նաև գյուղական համայնքները, որոնք պայքարում են խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ պաշտպանելով իրենց հողերն ու ապրուստի միջոցները։
Միևնույն ժամանակ, Ֆիլիպինները շարունակում են մնալ Ասիայում բնապահպանական իրավունքների պաշտպանների համար ամենամահաբեր երկիրը։
Տնտեսական թալանին, ճնշումներին և բնությանը հասցվող վնասին դիմադրելը լիովին արդարացված է։
Մենք միանում ենք Ֆիլիպինների շարժումներին և, արձագանքելով Գլոբալ հարավի այլ երկրներում մղվող պայքարի փորձառություններին, վերահաստատում ենք, որ ժողովրդի շահերին ծառայող իրական զարգացումը հնարավոր է միայն իրավունքների և ինքնիշխանության համար մղվող պայքարում հաղթանակների միջոցով։
Ֆիլիպինների շարժումները շարունակում են պայքարել տնտեսական ազատագրման համար՝ առաջ քաշելով ժողովրդի շահերին ծառայող արդյունաբերական զարգացման և հողի ու բնական ռեսուրսների նկատմամբ մենաշնորհների վերացման տեսլականը։
Սրանք սոցիալական արդարության վրա հիմնված իրական խաղաղության անհրաժեշտ նախապայմաններն են։
Հանուն ազատագրման մեր ընդհանուր ձգտումների՝ աշխարհի սոցիալական շարժումներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ժողովրդական միավորումներին կոչ ենք անում միանալ նոյեմբերի 16-ին՝ Իմպերիալիստական պատերազմների և թալանի դեմ գործողությունների համաշխարհային օրվան։
Մենք միանում ենք նրանց պահանջներին՝
Դադարեցնե՛լ իմպերիալիստական պատերազմներն ու թալանը։
Մերժե՛լ «Pax Silica» նախաձեռնությունը։
Թրա՛մփ, հեռացի՛ր Ֆիլիպիններից և Գլոբալ հարավից։
Հայտարարությանը միացած կազմակերպությունները
2026 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ, ժամը 08։30 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով)
Կազմակերպությունների պաշտոնական անվանումները պահպանված են բնագրի լեզվով՝ միջազգային նույնականացումն ապահովելու և անվանումների իմաստը չաղավաղելու համար։ Երկրների և տարածաշրջանների անունները ներկայացված են հայերեն։
1. IBON International — Գլոբալ հարավ
2. Shifting Advocacy — Գերմանիա
3. Nash Vek PF — Ղրղզստան
4. Support for Women in Agriculture and Environment — Ուգանդա
5. Public Advocacy Initiatives for Rights & Values in India — Հնդկաստան
6. Zambia Social Forum — Զամբիա
7. Centre for Research and Advocacy - Manipur — Հնդկաստան
8. Institute for National and Democracy Studies — Ինդոնեզիա
9. Youth Forum for Protection of Human Rights — Հնդկաստան
10. Marea Roja — Արգենտինա
11. Growth Kills — Բելգիա
12. Cosmopolíticas — Բրազիլիա / միջազգային
13. Tzuk Kim-pop Movement — Գվատեմալա
14. Association for Promotion Sustainable Development — Հնդկաստան
15. Good Food Community — Ֆիլիպիններ
16. Climate Watch Thailand — Թաիլանդ
17. Asia Indigenous Peoples Network on Extractive Industries and Energy — Ասիա
18. Rivers & Rights — Հարավարևելյան Ասիա
19. Medical Impact — Մեքսիկա
20. Centre for Community Mobilization and Support NGO — Հայաստան
21. Free Trade Union Development Centre — Շրի Լանկա
22. (Earth) — ԱՄՆ
23. MenaFem Movement for Economic Development and Ecological Justice — Հարավարևմտյան Ասիա և Հյուսիսային Աֆրիկա
24. Ekopraxis Pilipinas — Ֆիլիպիններ
25. Migrante Canterbury — Նոր Զելանդիա
26. ILPS Canada in British Columbia — Կանադա
27. Dahlia-FFPS — Կանադա
28. North American Climate, Conservation and Environment — ԱՄՆ
29. Philippines Australia Union Link — Ավստրալիա
30. Miideekor Environmental Development Initiative-MEDI — Նիգերիա
31. IBON Africa — Քենիա
32. Colectivo Mariposa — Կանադա
33. Indonesia for Global Justice (IGJ) — Ինդոնեզիա
34. Yes To Life No To Mining — Կոլումբիա / միջազգային
35. Vikas Adhyayan Kendra — Հարավային Ասիա
36. Community Development Trust — Հնդկաստան
37. La'o Hamutuk Institute — Թիմոր Լեստե
38. Association of Comprehensive Studies for Independence of the Lew Chewans — Ճապոնիա
39. Environmental Legal Assistance Center Inc. — Ֆիլիպիններ
40. Cordillera Human Rights Alliance — Ֆիլիպիններ
41. Pansigedan Advocacy Cooperative — Ֆիլիպիններ
42. BPD Support Group Philippines — Ֆիլիպիններ
43. Ottawa Committee for Human Rights in the Philippines — Կանադա
44. Sustainable Development Foundation — Թաիլանդ
45. Ekō — միջազգային
46. Oyu Tolgoi Watch — Մոնղոլիա
47. Rivers without Boundaries — Մոնղոլիա
48. AMAN Maluku — Ինդոնեզիա
49. Kabataan Iwas Droga — Ֆիլիպիններ
50. Asian Forum for Human Rights and Development – FORUM-ASIA — Թաիլանդ / Ասիա
51. SERUNI — Ինդոնեզիա
52. Organization for Community Engagement — Տանզանիա
53. Bantay Kita PH — Ֆիլիպիններ
54. Tawi-Tawi Alliance of Civil Society Organizations, Inc. — Ֆիլիպիններ
55. Sectoral Transparency Alliance on Natural Resource Governance in Cebu – STANCe — Ֆիլիպիններ
56. Babalajan Punungan Sak Subanen — Ֆիլիպիններ
57. Global Energy Embargo for Palestine — միջազգային / Պաղեստին
58. ACHRP — Ավստրալիա
59. Asia Dalit Rights Forum — Նեպալ
60. BSI — Ֆիլիպիններ
61. Philippines Australia Solidarity Association – PASA — Ավստրալիա
62. Sukaar Welfare Organization — Պակիստան
63. Banka Earth Foundation — Հնդկաստան
64. HEART Rural Development Society — Բանգլադեշ
65. Cambodian Youth Network Association — Կամբոջա
66. Rainforest Action Network — միջազգային
67. Ecological Society of the Philippines — Ֆիլիպիններ
68. SABRAC — Բրազիլիա
69. Espasu Buibere — Թիմոր Լեստե
70. Human Rights Movement “Bir Duino-Kyrgyzstan” — Ղրղզստան
71. Kapansanan Hindi Katahimikan! Alliance — Ֆիլիպիններ
72. GAIA Asia Pacific — տարածաշրջանային
73. Association for Farmers Rights Defense – AFRD — Վրաստան
74. Palestinian Initiative for Climate Strategy — Պաղեստին
75. Community Empowerment and Social Justice Network – CEMSOJ — Նեպալ
76. Asia Pacific Transition Mineral Accountability Working Group — Ֆիլիպիններ
77. Campaign for Human Rights in the Philippines - UK — Միացյալ Թագավորություն
78. Disability Peoples Forum Uganda — Ուգանդա
79. Centro de Estudios e Investigación sobre Mujeres — Իսպանիա
80. APEL Green Aceh — Ինդոնեզիա
81. Focus on the Global South — Ասիա
82. Araştırma Grubu - ANTROG — Թուրքիա
83. ANEY — Թուրքիա
84. Alakır Nehri Kardeşliği — Թուրքիա
85. PILIPINA Baguio-Benguet — Ֆիլիպիններ
86. PROGRESS — Ինդոնեզիա
87. Movimiento Rios Vivos — Լատինական Ամերիկա
88. Comite Ambiental en defensa de la vida — Կոլումբիա
89. Zimbabwe People's Land Rights Movement — Զիմբաբվե
90. Community Resource Centre - CRC — Թաիլանդ / Հարավարևելյան Ասիա
91. Be. Pe. Bienaventurados los Pobres — Արգենտինա
92. Colectivo Voces Ecológicas COVEC — Պանամա
93. Asia Pacific Research Network - APRN — տարածաշրջանային
94. People’s Forum on Peace for Life — միջազգային
95. CODEPINK — ԱՄՆ
96. Centre for Financial Accountability — Հնդկաստան
97. Public Association “Dignity” — Ղազախստան
98. Centre for Human Rights and Development — Մոնղոլիա
99. National Fisheries Solidarity Movement — Շրի Լանկա
100. Advocacy Forum Nepal — Նեպալ
101.
Women's Rehabilitation Center - WOREC — Նեպալ
102. Puerto Rican Historical Collective — ԱՄՆ
103. Asia Young Indigenous Peoples Network — Ասիա
104. National Alliance of Agriculture Allied Workers Union - NAAWU — Հնդկաստան
105. Equality Myanmar — Մյանմա
106. Resist US-Led War PDX — ԱՄՆ
107. Peoples Development Community – PDC — Բանգլադեշ
108. SustainUS — ԱՄՆ
109. Ho'opae Pono Peace Project — Հավայան կղզիներ
110. Society for International Development — միջազգային
111. Työväen antimilitaristit — Ֆինլանդիա
112. Gender Action — ԱՄՆ / միջազգային
113. HAK Association — Թիմոր Լեստե
114. Organisation Paysanne pour le Développement Durable — Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
115. Save Our Sperrins — Հյուսիսային Իռլանդիա
116. Debt for Climate — միջազգային
117. Keri: Caring for Activists — Ֆիլիպիններ
118. Foundation for Labour and Employment Promotion — Թաիլանդ
119. Emerging Islands — Ֆիլիպիններ
120. People's Coalition on Food Sovereignty — միջազգային
121. Oyu Tolgoi Watch — Մոնղոլիա
122. Consortium for Peoples Development - Disaster Response — Ֆիլիպիններ
123. BPO Industry Employees Network – BIEN Philippines — Ֆիլիպիններ
124. LBH Padang — Ինդոնեզիա
125. For the Future PH — Ֆիլիպիններ
126. The Biodiversity Project — Շրի Լանկա
127. ASEAN Youth Forum — Հարավարևելյան Ասիա
128. Reality of Aid - Asia Pacific — Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
129. Indigenous People's Land Life and Knowledge Collective India — Հնդկաստան
130. Indigenous Peoples Movement for Self-Determination and Liberation – IPMSDL — միջազգային
131. Merdeka West Papua Support Network — միջազգային
132. ILPS Commission 10 — միջազգային
133. Ekonsepto — Ֆիլիպիններ
134. Philippines-Palestine Friendship Association — Ֆիլիպիններ
135. International Network for Economic, Social and Cultural Rights – ESCR-Net — միջազգային
136. Building Initiatives in Indigenous Heritage – BiiH — Մալայզիա
137. Make It Safer Movement — Ֆիլիպիններ
138. Public Interest Law Center — Ֆիլիպիններ
139. International Work Group for Indigenous Affairs – IWGIA — միջազգային
140. Philippine Alliance of Human Rights Advocates — Ֆիլիպիններ
141. Maldivian Democracy Network – MDN — Մալդիվներ
142. Association for Democracy in the Maldives — Մալդիվներ
143. Accountability Counsel — միջազգային
144. Equity Society Nepal — Նեպալ
145. People's Resistance and International Solidarity Organization - San Francisco – PRISO SF — ԱՄՆ
146. Gulay Na! — Ֆիլիպիններ
147. Bonyan Institute for Research and Policy Analysis — Պաղեստին
148. Civil Society Education Partnership – CSEP — Թիմոր Լեստե
149. General Education Movement - PUP Chapter — Ֆիլիպիններ
150. JOHAR — Հնդկաստան
151. Center for Sustainable Community Development — Վիետնամ
152. Third World Network — Մալայզիա / միջազգային
153. Solidarity Sounds Kaurna Yarta — Կաուրնա Յարտա
154. Council for People's Development and Governance — Ֆիլիպիններ
155. European Network on Debt and Development – Eurodad — Եվրոպա
156. Lawyers Association for Human Rights of Nepalese Indigenous Peoples – LAHURNIP — Նեպալ
157. Lestari Bergerak NL — Նիդեռլանդներ
158. Beyond Beijing Committee — Նեպալ
159. Taripnong Cagayan Valley — Ֆիլիպիններ
160. Filipinos United 4 Palestine — Կանադա
161. Think Centre — Սինգապուր
162. Our Endangered PH — Ֆիլիպիններ
163. Asia Pacific Network of Environmental Defenders — Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
164. Canadian Union of Public Employees — Կանադա
