
Նոյեմբերի 20-ին խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձորի Թումանյան հրապարակում՝ «Մարի» հանրախանութի հարևանությամբ։ Ականատեսների խոսքերով՝ բեռնատարը մխրճվել հանրախանութի հարևանությամբ գտնվող ծաղկի սրահի մեջ։ Նախնական տվյալներով՝ բարեբախտաբար զոհեր չկան։ Վանաձորի բժշկական կենտրոնի մամլո ծառայության տվյալներով՝ հիվանդանոց են տեղափոխվել վիրավոր երեխաներ՝ միջին տարիքի։
Ականատեսների վկայությամբ մազութ տեղափոխող բեռնատարը, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մոտից, կորցնելով կառավարումը, Զորավար Անդրանիկի փողոցից իջել է դեպի Թումանյան հրապարակ, բախվել երթևեկող և կայանված մարդատար ավտոմեքենաների, ապա մխրճվել տարածքում գտնվող ծաղկի սրահի մեջ։ Մինչև շտապօգնության ժամանումը՝ վիրավորներից մի քանիսին օգնություն են ցուցաբերել պարեկները։ Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։ Բեռնատարի վարորդը Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի է։
