Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/11/2026
share

«Այս փուլում համաձայնություն տալուց հետո համայնքն այլևս ազդեցություն չի ունենալու»․ Օլեգ Դուլգարյան

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը կարող է մեկնարկել միայն այն դեպքում, եթե համայնքի ավագանին տա իր նախնական համաձայնությունը»,- ի պատասխան վարչական շրջանի ներկայացուցչի ասաց իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Նա անընդունելի համարեց նախաձեռնողների այն դիրքորոշումը, թե բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան միայն ՇՄԱԳ եզրակացությունից հետո։ Բայց նման մոտեցումը շփոթեցնում է քաղաքացիներին։

Օլեգ Դուլգարյանի դիտարկմամբ՝ եթե ավագանին տա այդ համաձայնությունը, ապա հետագայում ո՛չ վարչական շրջանը, ո՛չ էլ Երևանի համայնքապետարանը որոշում կայացնողի կարգավիճակով այլևս որևէ ազդեցություն չեն ունենալու նախագծի իրականացման վրա, և ողջ գործընթացը տեղափոխվելու է բնապահպանական եզրակացության դաշտ։ 

 

«Հիմա ստացվում է այնպես, որ համայնքի բնակիչները և ավագանին պետք է մի անորոշությանը համաձայնություն տան ու հետո այլևս իրավունք չունենան օրենսդրորեն ազդել տվյալ որոշումների վրա՝ որոշում կայացնողի տեսանկյունից։ Այն ամբողջ մասնագիտական եզրակացությունը պետք է հիմա ներկայացվեր։ Հիմա է միակ վայրը, որտեղ բնակիչները կարող են ռեալ ազդեցություն ունենալ, և դրանից պետք է կախված լինի ավագանու որոշումը»։ 

 

Իր հերթին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը մտահոգություն է հայտնել, որ նմանատիպ հարցերը հաճախ ավագանու նիստերին ներկայացվում են որպես «չզեկուցվող» և առանց քննարկման ընդունվում են։ Նա ընդգծել է, որ իրենց խմբակցությունը պահանջելու է հարցը դարձնել զեկուցվող․ 

«Եթե այսօր այս նախագիծը չկասեցվի, մենք պահանջելու ենք, որ այն ավագանու նիստին գա անպայման զեկուցվող։ Մենք պատրաստ ենք նիստին զեկուցել և ցույց տալ իշխանական ավագանիներին, թե ինչ է սպասվում բնակիչներին, որպեսզի ճիշտ քվեարկություն կատարվի»։

facebook sharing button facebook