Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/11/2026
share

«Այս քննարկումները մենք չենք կարող դիտարկել առանձին նախագիծը վակուումի մեջ, ինքը կոլեկտիվ կուտակային էֆեկտ է ունենում»․ Հայկ Աբրահամյան

Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 33/27 հասցեում «Ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն» նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ անդրադարձավ նախաձեռնողների կողմից ներկայացված գործունեության ազդեցության վերաբերյալ նախաձեռնողների անվտանգության հավաստիացումներին։

«Ես ուզում եմ շատ կարևոր մի հատ դիտարկում անել, որ այս նախագծի քննարկումները մենք չենք կարող դիտարկել վակուումի մեջ։ Եթե մենք ասում ենք՝ ամեն ինչ նորմերով ճիշտ է, ամեն ինչ թույլատրելիի սահմաններում է, մենք հաշվի չենք առնում, որ այս ամենը գումարվում է քաղաքում առկա շատ տարբեր ուրիշ խնդիրների՝ ինքը կոլեկտիվ կուտակային էֆեկտ է ունենում։

Մենք նորմերի սահմաններում տարբեր շինթույլտվություններ են տրվել Երևանում, նորմերի սահմաններում շատ տարբեր տեսակի գործունեություններ է իրականացվում, բայց այդ բոլորը նորմերի սահմաններում իրար գումարվելով հանգեցնում են շատ ավելի ծանր հետևանքների։ Այնպես որ, մենք չենք կարող պարզապես սա դիտարկել մի առանձին նախագիծ վակուումի մեջ, ասել՝ ամեն ինչ նորմատիվներով կարգին է ու ավարտել։ Որովհետև սա ավելանում է արդեն իսկ համայնքում առկա շատ տարբեր արտանետումներին, շրջակա միջավայրի շատ տարբեր խնդիրներին ու կոլեկտիվ կուտակային էֆեկտ է ունենում համայնքի առողջության վրա ու շրջակա միջավայրի վրա։ Այնպես որ պարզապես ասելը, որ թղթերով ամեն ինչ կարգին է, ինձ թվում է պետք է վաղուց արդեն հասկացած լինենք, որ այդպես մենք մի քիչ առաջ չենք գնա։»,- հայտարարեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook