Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/11/2026
share

«Հաշվի առնելով լսումներում ազդակիր Շենգավիթի շրջանի բնակիչների կարծիքը՝ Երևանի ավագանին պետք է համաձայնություն չտա այս գործունեության իրականցմանը»․ Լևոն Գալստյան

Աշխարահրագրագետ Լևոն Գալստյանը, որ այսօր ներկա էր Շենգավիթի վարչական ղեկավարի նստավայրում կայացած հանրային քննարկումներին, հայտնում է, որ գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հետևյալ բովանադակությամբ․ «2026թ-ի նոյեմբերի 18-ին, «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կայացավ հանրային քննարկում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 33/27 հասցեում «Ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն» նախատեսվող գործունեության վերաբերյալ: Անձամբ ներկա լինելով լսումների ընթացքի մեծ մասին և բացակա մասն էլ նայելով ուղիղ եթերում՝ համոզվեցի, որ ներկա բոլոր քաղաքացիները դեմ էին այդ նախաձառնությանը և հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումն ու ներկայացրեցին հիմնավորումները։ Նաև լսումների ժամանակ բացահայտվեցին նոր փաստեր, որոնք մեկ անգամ ևս բնակիչներին համոզեցին իրենց դեմ լինելու իրավացիությունը։

Հաշվի առնելով լսումներում ազդակիր Շենգավիթի շրջանի բնակիչների կարծիքը՝ Երևանի ավագանին պետք է համաձայնություն չտա այս գործունեության իրականցմանը բնակելի տարածքներից 50-100 մետր հեռավորության վրա։ Խնդրում եմ ավագանու մոտակա նիստում ընդունել ՀՀ քաղաքացիների այս կամքն արտահայտող համապատասխան որոշումը։

Կանխավ շնորհակալություն»։
 

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Շենգավիթի վարչական ղեկավարի նստավայրում կայացած հանրային քննարկումենրի մանրամասները՝ ստորև։

facebook sharing button facebook