
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կայացած «Ռայդենա» ՍՊԸ-ի նախատեսվող գործունեության (էպօքսիդային պրեպրեգների արտադրության) վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ բնապահպանության և միջազգային զարգացման մասնագետ, ԿԽԴ անդամ Մերի Պողոսյանը մի շարք հարցադրումներ ուղղեց նախաձեռնող կողմին և նախագծողներին՝ անդրադառնալով փաստաթղթային հակասություններին՝ (հայտարարությանը կից ներկայացված, հանարային քննարկման ժամանակ ներկայացված, և ՀՀ Կառավարության «Ռայդենա» ՍՊԸ-ին ներմուծման արտոնություններ տրամադրելու որոշումներին կից հրապարակված հավելվածների), խոցելի խմբերի առողջության ռիսկերին և լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերի սպառնալիքներին։
Նա առաջինը անդրադարձավ տարածքի ընտրության խնդրին՝ ընդգծելով, որ արտադրամասը նախատեսվում է հիմնել ծննդատան, բուժկենտրոնի և բնակելի շենքերի հարևանությամբ։ Ըստ նրա՝ նման վայր ընտրելիս պետք է առաջնորդվել ոչ թե «միջին վիճակագրական առողջ մարդու», այլ խոցելի խմբերի, մասնավորապես՝ շնչառական հիվանդություններ ունեցող երեխաների առողջության շահերով։
«Այն, ինչը «քիչ արտանետում է» առողջ մարդու համար, կարող է շատ լուրջ վտանգ ներկայացնել խոցելի խմբի՝ օրինակ ռեսպիրատոր հիվանդությամբ երեխաների համար։ Ինչո՞ւ չընտրել այնպիսի վայր այս գործունեության համար, որը հեռու է այդ ամեն վտանգներից»,-ասաց նա։
Նա անդրադարձավ նաև գործունեությանն առնչվող փաստաթղթերում տեղակատվությունների անհամապատասխանություններին։
«Հերքման տեքստում նշում եք առավելագույնը 80 աստիճան է տաքացվելու, բայց հիմա նորից ընդունեցիք, որ արտոնագրում մինչև 150 աստիճան է։ Այսինքն՝ սա նախնական արդեն անվստահություն է ինձ տալիս, որ եթե 80 աստիճանը կարող է մի վայրկյանում դառնալ 150 աստիճան, հետո կարող է դառնալ այլ նյութ և այլ արտանետումներ»,- նշեց նա։
Մերի Պողոսյանը նաև հավելեց, որ իր մոտ անվստահություն է առաջացնում այն հանգամանքը, որ հրապարակված փաստաթղթում նշված է «զրո թափոն», բայց նախագիծը ներկայացնելու ժամանակ խոսվում է թափոնների վտանգավորության, դրանց կուտակման, տեղափոխման և ուտիլիզացման գործընթացների մասին։
Նա անհամապատասխանություն էր արձանագրել նաև ներկայացուցչի ներկայացման ժամանակ ֆիլտրերով արտանետումների կորզման անհնարինության և բրիտանական գործարանի օրինակու և հայտարարեց, որ հենց այդ ընկերության կայքում նշված է, որ կիրառվում են ֆիլտրեր և կորզիչ համակարգեր։
Բնապահպանության և միջազգային զարգացման մասնագետը անդրադարձավ նաև երկու ԶԼՄ-ների կողմից հրապարակված ընկերության հերքման պահանջներին։
«Դուք, դեռ գործունեություն չսկսած, երկու լրատվամիջոցի սպառնում եք դատի տալ։ Այսինքն՝ ես որպես քաղաքացի հիմա անհանգստանա՞մ, որ եթե վաղը այդ գործարանը բացվի ու արտանետումները բարձրանան, ես սկսեմ խոսել, ինձ էլ պիտի ասեն՝ դու մի խոսա, թե չէ մեզ դատի կտան։ Մենք հիմա հարգանքից ենք խոսում. հարգանքը միայն քաղաքավարի տոնի և ցածր ձայնով չի արտահայտվում, հարգանքը նաև իրար լսելու պատրաստակամությունն է ու սպառնալիքների բացակայությունը։ Սպառնալիքով սկսել գործունեությունը բավականին լուրջ լրատվամիջոցների դիմաց, որոնք հարգանք են վայելում, որոնք ձայն ունեն, ինձ համար անընդունելի և անհասկանալի է՝ ինչո՞ւ սկսել նման սպառնալիքով ձեր գործունեությունը։,- ու երբ ընկերության ներկայացուցիչը հակադարձեց, որ իրենք գործել են օրենքի սաֆմաններում Մերի Պողոսյանը հակադարձեց,- Ես օրենքի մասին չեմ խոսում, ես խոսում եմ իրականության մասին. շատ բաներ կան, որ օրենքի սահմաններում են, բայց ճիշտ չեն»։
Նա մեկ անգամ էլ հայտարարեց, որ արձանագրեն, որ որ Մերի Պողոսյանը ևս հանդիսանում է բնակիչ և ապրում է ընդամենը 200 մետր հեռավորության վրա. դեմ է այս գործունեությանը այդ տարածքում, չնայած ոչ մի դեմ բան չունի ըներության գործունեության դեմ, որովհետև մասնագետ չի և չի կարող ասել, որ վատ բանով են զբաղվում։
Հանրային լսման ողջ տեսագրությունը առանց խմբագրման՝ ստորև։
