Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/11/2026
share

Բնակելի տների մոտ քիմական արտադրություն եք հիմնում, ու ասում՝ մեզ հարմար է. սա պատշաճ պատասխան չի․ Շենգավիթի բնակիչ

«Ձեր պատասխանը մեծամիտ և լկտի հնչեց․ մենք ասում ենք բնակելի տների մոտ քիմական արտադրություն եք հիմնում, դուք ասում եք՝ մեզ հարմար է։ Դա հանրային լսմանը հարիր պատշաճ պատասխան չի, համենայն դեպս ինձ համար։ Նման վերաբերմունքի պայմաններում հիմնավոր կասկած է առաջանում, որ առհասարակ որևէ վերաբերմունք չի լինելու շրջակա բնակիչների համար, որովհետև «ձեզ համար է»-ն չի նշանակում, որ մեզ էլ է հարմար և մեզ համար ընդունելի է,-այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի ունեցած արտադրական գործարան կառուցելու վերաբերայլ հանրային լսման ժամանակ ասաց թաղամասի բնակիչ Հակոբ Աբրահամյանը,

-Դուք գալիս եք իմ պատուհանից 100 մ այն կողմ արտադրություն եք դնում, իմ երկու տարեկան երեխան պետք է շնչի ձեր տարեկան չգիտեմ ինչքան արտանետումները, փոխարենը ստանում ենք պատասխան՝  դե, մեզ էդտեղ հարմար է։ Ակնկալում էինք, որ ավելի հարգալից պատասխան կտայիք այն մարդկանց, ովքեր ժամանակ են հատկացրել ու եկել հանրային քննարկման։ Դրա համար խնդրում ենք տալ պատասխաններ այն հարցերին, որոնք մեզ են հուզում, ոչ թե ասեք, թե ձեզ ինչն է հարմար, ինչը՝ չէ։ Պարզ է, որ դա ձեզ փող է բերում ու ձեզ համար է։ 

 

Նախատեսվող արտադրական գործունեության վերաբերյալ բնակիչը մի շարք հարցեր ուղղեց «Ռայդենա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին, որոնք վերաբերում էին թափոններին, տեխնածին աղետներին, օդափոխության համակարգերին ու աղմուկին։ Պահանջելով հստակեցնել մթնոլորտ արտանետվող նյութերի ցանկը։

Մասնավորապես արտակարգ իրավիճակների կամ հնարավոր վթարների դեպքում արագ արձագանքման ինչ համակարգեր են ներդրվելու։ Կամ քանի որ արտադրամասը կառուցվում է բնակելի շենքի հարևանությամբ, ինչպես է ապահովվելու է աղմուկի նվազեցումը։ Նախագծի հեղինակի խոսքով՝ աղմուկ գործնականում չի լինելու, քիմիական նյութերը պահեղտավորվելու են։ 

-Առկա՞ են արդյոք նախագծված օդափոխության համակարգում վնասակար արտանետումների որսման և մաքրման (ֆիլտրման) հատուկ սարքավորումներ, որոնք կբացառեն շրջակա միջավայրի և բնակիչների առողջության վրա բացասական ազդեցությունը։ Այս հարցին ի պատասխան նշվեց, որ արտաներտումներն այնքան քիչ են, որ ֆիլտրեր չեն տեղադրվելու։

 

facebook sharing button facebook