Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/11/2026
share

«Ինչո՞ւ են «չար» բնապահպանները պայքարում «բարի» հանքագործների դեմ»․ Տիգրան Աբգարյան

Ճարտարագետ (Ինժեներ) Տիգրան Աբգարյանը գրում է․ «Ինչո՞ւ են «չար» բնապահպանները պայքարում «բարի» հանքագործների դեմ:

Ստորև՝ Հայաստանի Երկրաբանական Ֆոնդի (ՀԵՖ) ինտերակտիվ քարտեզում պատերված են Հայաստանի 46 հանքերն ու 126 հանքաերևակումները (այսինքն՝ շահագործման ենթակա, ապագա հանքեր): Սրանք միայն մետաղական հանքերն են, կան նաև ոչ մետաղական՝ քարաղի, կավի, դիատոմիտի, պեռլիտի, կրաքարի, բազալտի, տուֆի, տրավերտինի, ավազի, գիպսի, գրանիտի, մարմարի հանքեր, որոնք նշված չեն այս քարտեզում:

Երկրորդ քարտեզը 2002 թ. մետաղական հանքերի ու հանքաերևակումների քարտեզն է, որտեղ ընդհանուր քանակությունը շատ ավելի համեստ է. երևում է որ անցած 23 տարիների ընթացքում մասշտաբային հետախուզական աշխատանքներ են իրականացվել (հիմնվելով նաև սովետական ժամանակաշրջանի տվյալներին):

Մետաղական հանքերի վտանգը մարդկանց առողջության համար բազմիցս հիշատակվել է, այդ թվում նաև նախորդ գրառումներից մեկում: Առանց հեռու գնալու կարող եմ միայն նշել, որ հայրս 1980-ականներին աշխատելով Ալավերդու պղձի հանքում կորցրել է ատամնաշարը (մի շարք թունավորտր գազերի, այդ թվում ծծմբի քառավալենտ օքսիդի SO₂ ներգործության պատճառով):

Ահա սա է բնապահպանների անհանգստության պատճառը: Առասարակ, «բնապահպան» պիտակը բոլոր մտահոգ մարդկանց ճակատին, ովքեր չեն ցանկանում թունավորվել, հիվանդանալ շնչառական, նյարդային հիվանդություններով կամ քաղցկեղով, տպավորություն է ստեղծում, որ միայն բնապահպաններն են պատրաստվում ապրել Հայաստանում և միայն նրանց են վերաբերվում առողջական խնդիրները: Սա մեր բոլորի խնդիրն է, բացառությամբ այն մարդկանց, ովքեր մտածում են շուտափույթ չվել Հայաստանից և ապրել «ավելի լավ ու բարեկեցիկ» երկրներում: Հանքերի բացման արդյունքում ապականված հողի ու ջրի արգասիքները՝ լինի դա միրգ ու բանջարեղեն, մսամթերք կամ կաթնամթերք (չէ՞ որ կենդադնիներն էլ են օգտվում նույն հող ու ջրից) վաղ թե ուշ հայտվելու են բոլորի ստամոքսում, անկախ բնապահպան լինելուց կամ բնապահպանների նկատմամբ վերաբերմունքից:

Ստորև Հայաստանի Երկրաբանական Ֆոնդի հանքերի ու հանքաերևակումների ամբողջական ցանկն է: Հիրավի, Խ. Աբովյանը չէր էլ պատկերացնի, թե ինչն է Հայաստանի իրական վերքը:

Հանքեր

1. Թուխմանուկի ոսկու հանքավայր / «Կենտրոնական» տեղամաս / (Ոսկի)

2. Սոթքի ոսկու հանքավայր /«Կենտրոնական» տեղամաս / (Ոսկի)

3. Շորժայի մագնեզիալ-սիլիկատային ապարների և քրոմի հանքավայր (Քրոմ)

4. Աբովյանի երկաթի հանքավայր (Երկաթ)

5. Մեղրաձորի ոսկու, արծաթի հանքավայր (Ոսկի)

6. Մեղրաձորի ոսկու, արծաթի հանքավայր / «Լուսաջուր» տեղամաս / (Ոսկի)

7. Հանքավանի մոլիբդենի հանքավայր (Ոսկի)

8. Թեժ սարի ալյումինի հանքավայր / «Թեժագետի և Թաքառլուի» տեղամասեր / (Գալիում)

9. Հրազդանի երկաթահանքային հանքավայր (Երկաթ)

10. Ախթալայի կապարի, ցինկի և բարիի հանքավայր (Կապար և ցինկ)

11. Տանձուտի երկրորդական կվարցիտների և պրոպիլիտի հանքավայր (Ոսկի)

12. Մղարթի ոսկու և արծաթի հանքավայր (Ոսկի)

13. Շամլուղի պղնձի հանքավայր (Պղինձ)

14. Արմանիսի ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի և կապարի հանքավայր (Պղինձ)

15. Ֆիալետովի ոսկեհանքային հանքավայր (Ոսկի)

16. Քարաբերդի ոսկու հանքավայր / «Կենտրոնական» տեղամաս/ (Ոսկի)

17. Մղարթի ոսկու, արծաթի հանքավայր/ «Կենտրոնական» տեղամաս / (Ոսկի)

18. Թեղուտի պղնձի, մոլիբդենի հանքավայր (Պղինձ)

19. Ալավերդու պղնձի հանքավայր (Պղինձ)

20. Այգեձորի պղնձի, մոլիբդենի հանքավայր (Պղինձ)

21. Ագարակի պղնձի, մոլիբդենի հանքավայր (Պղինձ)

22. Լիճքի (Ջինդարա) պղնձի, մոլիբդենի հանքավայր (Պղինձ)

23. Տերտերասարի ոսկու, արծաթի և պղնձի հանքավայր (Ոսկի)

24. Շահումյանի ոսկու և պղնձի հանքավայր (Ոսկի)

25. Լիճքվազ-Թեյի ոսկու, արծաթի և պղնձի հանքավայր (Ոսկի)

26. Կապանի պղնձի հանքավայր (Պղինձ)

27. Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր (Մոլիբդեն)

28. Հանքասարի պղնձե-մոլիբդենային հանքավայր / «Կենտրոնական» տեղամաս / (Պղինձ)

29. Քաջարանի պղնձի և մոլիբդենի հանքավայր (Պղինձ)

30. Բարձրադիրի /Մազրային/ ոսկու հանքավայր (Ոսկի)

31. Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր (Ոսկի)

32. Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր / «Կենտրոնական» տեղամաս / (Պղինձ)

33. Այգեձորի պղինձ, մոլիբդենի հանքավայր / «Կենտրոնական» տեղամաս / (Պղինձ)

34. Ազատեկի ոսկու հանքավայր (Ոսկի)

35. Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայր (Ոսկի)

36. Գլաձորի բազմամետաղային հանքավայր (Կապար և ցինկ)

37. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր (Ոսկի)

38. Կաքավասարի ոսկի-բազմամետաղային հանքավայր (Ոսկի)

39. Արջուտի ոսկու հանքերևակում (Ոսկի)

40. Ոսկեձորի/ Սարիգետի/ ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

41. Մեղրասարի ոսկու հանքերևակում (Ոսկի)

42. Մարջանի ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

43. Գլավնայա ժիլայի քրոմի հանքավայր (Քրոմ)

44. Հագվիի պղնձի հանքավայր (Պղինձ)

45. Հանքաձորի պղնձի հանքավայր (Պղինձ)

46. Կողբի երկաթի հանքավայր (Երկաթ)

Հանքաերևակում (շահագործման ենթակա՝ պոտենցյալ հանք)

1. Չերնորեչենիի ծծումբի հանքերևակում (Արծաթ)

2. Միրաք-Թուխմանուկի ոսկու հանքերևակում (Ոսկի)

3. Չքնաղի տիտանի հանքերևակում (Տիտան)

4. Խոսրովի սնդիկի հանքերևակում (Սնդիկ)

5. Աղվերանի պղնձի, կապարի, ցնիկի, արծաթի հանքերևակում (Պղինձ)

6. Աղավնաձորի երկաթի հանքերևակում (Երկաթ)

7. Արզականի տիտանի հանքերևակում (Տիտան)

8. Սարնաղբյուրի վիսմուտի, թելուրի հանքերևակում (Վիսմուտ)

9. Մեղրաձորի երկաթի հանքերևակում (Երկաթ)

10. Լուսաջրի ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

11. Ամասիայի սուրմայի, մկնդեղի, նիկելի հանքերևակում (Մկնդեղ)

12. Գետափի ոսկու հանքերևակում (Ոսկի)

13. Այրիջրի երկաթի հանքերևակում (Երկաթ)

14. Եֆիմովի քրոմի հանքերևակում (Քրոմ)

15. Վաղաշենի /Կապույտի/ կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

16. Գեյգեդինի երկաթի հանքերևակում (Երկաթ)

17. Ջաբ-Թափինի երկաթի հանքերևակում (Երկաթ)

18. Սարալանջի սնդիկի հանքերևակում (Սնդիկ)

19. Տիգրանաբերդի պղնձի հանքերևակում (Պղինձ)

20. Թթուջուր-Ճամբարակաի պղնձի հանքերևակում (Պղինձ)

21. Չայկենդի երկաթի հանքերևակում (Երկաթ)

22. Չաթին-Ձորի քրոմի հանքերևակում (Քրոմ)

23. Ցարասարի ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

24. Ամրոցի /Գետիկ գետի միջին հոսանքի ավազանում/ ոսկու հանքերևակում (Ոսկի)

25. Ախոտկինի պղնձի, մոլիբդենի հանքերևակում (Պղինձ)

26. Ալվարդի (Պալանթեքյանի) պղինձի հանքերևակում (Պղինձ)

27. Հանքասարի պղնձի հանքերևակում (Պղինձ)

28. Անտոնիևի պղնձի հանքերևակում (Պղինձ)

29. Համզաչիմանի ոսկու հանքերևակում (Ոսկի)

30. Դեբակլինի երկաթի հանքերևակում (Երկաթ)

31. Ձաղիձորի ոսկու հանքերևակում / «Սանահին» տեղամաս/ (Ոսկի)

32. Ոսկեսարի պղնձի հանքերևակում (Պղինձ)

33. Վարդաբլուրի երկաթի հանքերևակում (Երկաթ)

34. Վյուչնիի կապարի ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

35. Բազումի երկաթի հանքերևակում (Երկաթ)

36. Բարդուտի ոսկու հանքերևակում (Ոսկի)

37. Որտնավի երկաթի հանքերևակում (Երկաթ)

38. Մեղրուտի մանգանի հանքերևակում (Մանգան)

39. Մարգահովտի ոսկու, արծաթի հանքերևակում / «Տանձուտի» տեղամաս/ (Արծաթ)

40. Մոլլակիշլագի երկաթի հանքերևակում (Երկաթ)

41. Թթուջրի պղնձի հանքերևակում (Պղինձ)

42. Կանչալաքարի պղնձի, մոլիբդենի հանքերևակում (Պղինձ)

43. Քարաբերդի ոսկու հանքերևակում (Ոսկի)

44. Սիսիմադանի պղնձի հանքերևակում (Պղինձ)

45. Մարցիգետի ոսկի-բազմամետաղային հանքերևակում (Ոսկի)

46. Մղարթի ոսկու հանքերևակում (Ոսկի)

47. Կռուգլայա Շիշկայի արծաթի, կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

48. Կրուգլի բուգորի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

49. Կաճաճկուտի պղնձի հանքերևակում (Պղինձ)

50. Ֆիոլետովոյի ոսկու, արծաթի հանքերևակում / «Արևելյան» տեղամաս / (Ոսկի)

51. Ֆրոլովայի պղնձի, ցինկի հանքերևակում (Պղինձ)

52. Շամլուղի պղնձի հանքերևակում (Պղինձ)

53. Չերեմշայի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

54. Ժելտորեչանի պղնձի հանքերևակում (Պղինձ)

55. Սպասաքարի պղնձի հանքերևակում (Պղինձ)

56. Նազոյի-Յուրտի պղնձի հանքերևակում (Պղինձ)

57. Էլիարի պղնձի հանքերևակում (Պղինձ)

58. Էլկուտի ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

59. Շեկաղբյուրի ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

60. Հագվիի ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

61. Ալա-Գյունեշի պղնձի հանքերևակում (Պղինձ)

62. Արավուսի մոլիբդենի հանքերևակում (Մոլիբդեն)

63. Արավուսի մկնդեղի, կապարի, ցինկի հանքերևակում (Մկնդեղ)

64. Հանքասարի պղնձի, մոլիբդենի հանքերևակում (Պղինձ)

65. Արծվաբերդի պղնձի հանքերևակում (Պղինձ)

66. Արջիձորի ոսկու, արծաթի, կապարի, ցինկի հանքերևակում (Ոսկի)

67. Ատկիզի ոսկու, արծաթի, պղնձի, կապարի, ցինկի հանքերևակում (Ոսկի)

68. Բարձրավանի /Մազրինի/ կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

69. Վարդանիձորի ոսկու հանքերևակում (Ոսկի)

70. Գեղինի պղնձի, մոլիբդենի հանքերևակում (Պղինձ)

71. Նորաշենիկի պղնձի հանքերևակում (Պղինձ)

72. Մերձարաքսյան ոսկու հանքերևակում (Ոսկի)

73. Պերևալի պղնձի հանքերևակում (Պղինձ)

74. Շլորկուտի պղնձի հանքերևակում (Պղինձ)

75. Կարմիրքարի ոսկու, կապարի հանքերևակում (Ոսկի)

76. Քարասարի ոսկու հանքերևակում (Ոսկի)

77. Կամաքարի երկաթի հանքերևակում (Երկաթ)

78. Քեյֆաշենի /Գեղի գետի ավազանի հանքային դաշտ/ պղնձի, մոլիբդենի հանքերևակում (Պղինձ)

79. Շիկահողի պղնձի հանքերևակում (Պղինձ)

80. Սվարանցի երկաթի հանքերևակում (Երկաթ)

81. Սվարանցի պղնձի հանքերևակում (Պղինձ)

82. Մազրայի ոսկու հանքերևակում (Ոսկի)

83. Մազմազակի ոսկու, արծաթի, պղնձի, կապարի, ցինկի հանքերևակում (Ոսկի)

84. Մեղրի-Գյունեշի կապարի, ցինկի, պղնձի հանքերևակում (Կապար և ցինկ)

85. Փխրուտի ոսկու հանքերևակում (Ոսկի)

86. Սվարանցի երկաթի հանքերևակում (Երկաթ)

87. Թունդիրգետի ազնիվ մետաղների հանքերևակում (Ոսկի)

88. Հաղարծինի երկաթի հանքերևակում (Երկաթ)

89. Գոմերի-Ձորի մարգանեցի հանքերևակում (Մանգան)

90. Գիլակի պղնձի հանքերևակում (Պղինձ)

91. Գիժ-քարի պղնձի հանքերևակում (Պղինձ)

92. Դիլիջանի պղնձի հանքերևակում / «Արծրունի» հանք/ (Պղինձ)

93. Լալիգյուղի /Վազաշեն/ ոսկու հանքերևակում (Ոսկի)

94. Սաթալմիշի մանգանի հանքերևակում (Մանգան)

95. Միսխանի երկաթի հանքերևակում (Երկաթ)

96. Մովսեսի կապարի հանքերևակում (Կապար և ցինկ)

97. Կառնուտի պղնձի հանքերևակում (Պղինձ)

98. Կողբի պղնձի հանքերևակում (Պղինձ)

99. Կալաչինի մանգանի հանքերևակում (Մանգան)

100. Կամենի կարիերի մարգանեցի հանքերևակում (Մանգան)

101. Չալքարի /Չալդաշի/ պղնձի հանքերևակում (Պղինձ)

102. Օգուզա-քարի մարգանեցի հանքերևակում (Մանգան)

103. Ամբարիալի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

104. Եղեգնուտի ոսկու հանքերևակում (Ոսկի)

105. Ելփինի մոլիբդենի հանքերևակում (Մոլիբդեն)

106. Գլաձորի պղնձի, կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

107. Պռոշիբերդի մոլիբդենի հանքերևակում (Մոլիբդեն)

108. Չիրախլինի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

109. Կարմրաշեն-Կաբաղլինի մարգանեցի հանքերևակում (Մանգան)

110. Զիվլիխի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

111. Կաքավասարի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

112. Չռանի մանգանի հանքերևակում (Կապար և ցինկ)

113. Կաքավասարի ոսկու, արծաթի հանքերևակում (Ոսկի)

114. Կայարչինիի ոսկու հանքերևակում (Ոսկի)

115. Ենգիջինի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

116. Վարդենիսի մոլիբդենի հանքերևակում (Մոլիբդեն)

117. Վերնաշենի կապարի, ցինկի հանքերևակում (Կապար և ցինկ)

118. Սովետաշենի սնդիկի հանքերևակում (Սնդիկ)

119. Ագարակաձոր-Հորադիսի մանգանի հանքերևակում (Մանգան)

120. Մեծ Ձորի պղնձի հանքերևակում (Պղինձ)

121. Խաչաքարի ազնիվ մետաղների հանքերևակում (Ոսկի)

122. Ամասիայի ծարիր-նիկել-մկնդեղային հանքերևակում (Ծարիր)

123. <<ՏԱՇՏՈՒՆԻ >> հանքաբեր տարածքի <<ՋՐԿԱՊԻ>> տեղամաս (Ոսկի)

124. Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սեվ գետերի ավազանի հանքերևակումներ (Ոսկի)

facebook sharing button facebook