Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/11/2026
share

Քարինջ գյուղում ապօրինի բազալտի արդյունահանման երկու դեպք է բացահայտվել

Լոռու մարզի Քարինջ գյուղում ապօրինի բազալտի արդյունահանման երկու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների հիման վրա Քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են 52 և 43 տարեկան երկու տղամարդու։ Ընդհանուր առմամբ ապօրինի արդյունահանվել և իրացվել է շուրջ 95 խորանարդ մետր բազալտե գլաքար, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 2 միլիոն 600 հազար դրամի վնաս։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քարինջի 52-ամյա բնակիչն առանց հատուկ թույլտվության 2023 թվականից մինչ օրս արդյունահանել ու իրացրել է շուրջ 45 խմ բազալտե գլաքար՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 200 հազար դրամի վնաս։ Մյուս դեպքով Վանաձորի 43-ամյա բնակիչը 2025 թվականից ի վեր նույն տարածքից արդյունահանել և իրացրել է մոտ 50 խմ հումք՝ պատճառելով շուրջ 1 միլիոն 400 հազար դրամի վնաս։

Երկու տղամարդիկ ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին, նախաձեռնվել են քրեական վարույթներ։

 

ՆԳՆ Ոստիկանություն

facebook sharing button facebook