Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/11/2026
share

Փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն ու նրա նկատմամբ անհամաչափ քրեական հետապնդումը խորապես մտահոգիչ է․ «Ցիտադել» ՀԿ

«Ցիտադել»  իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն է տարածել փաստաբան Հրայր Խաչատրյանի մասնագիտական գործունեության խոչընդոտման և նրա նկատմամբ իրականացվող անհամաչափ քրեական հետապնդման վերաբերյալ։

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

« «Ցիտադել» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր խորը մտահոգությունն է հայտնում փաստաբան, իրավապաշտպան և դասախոս Հրայր Խաչատրյանի Հրայր Խաչատրյան նկատմամբ տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ։

 

Անթույլատրելի է, երբ իր մասնագիտական պարտքը կատարող փաստաբանը, ով հանրային վայրում բռնության է ենթարկվել իր վստահորդի շահերը պաշտպանելիս, պատշաճ իրավական պաշտպանություն ստանալու փոխարեն՝ ինքն է հայտնվում մեղադրյալի կարգավիճակում։ Նման գործելակերպը ոչ միայն հարված է կոնկրետ փաստաբանի բարի համբավին ու արժանապատվությանը, այլև վտանգավոր նախադեպ է արդարադատության համակարգի և փաստաբանության ինստիտուտի անկախության համար։

 

Մենք երկար տարիներ ճանաչում ենք Հրայր Խաչատրյանին, որպես սկզբունքային, բարեխիղճ մասնագետի և նվիրված իրավապաշտպանի, ով մշտապես կանգնած է եղել քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերում։

 

Միանալով փաստաբանի բարձրաձայնած արդարացի պահանջին՝ կոչ ենք անում ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia 

- Ապահովել գործի օբյեկտիվ, բազմակողմանի և անաչառ քննություն՝ բացառելով տեղական մակարդակում հնարավոր կողմնակալությունը.

- Պատշաճ իրավական գնահատական տալ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին։

 

Արդարադատությունը չի կարող կայանալ, եթե պաշտպանող կողմն ինքն է դառնում անհիմն հետապնդման թիրախ»։

facebook sharing button facebook