Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/11/2026
share

Դատապարտելի է Սյունիքի մարզային քննչական վարչության և մարզի դատախազության՝ վարույթով հսկող Դատախազի գործելակերպը․ Հրայր Խաչատրյան

Փաստաբան Հրայր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ժամանակը ամեն ինչ բացահայտում է և լույս աշխարհ բերում»» (Սոֆոկլես)

 

Լռելն այլևս ճիշտ չէ, դատապարտելի է Սյունիքի մարզային քննչական վարչության և Սյունիքի մարզի դատախազության՝ վարույթով հսկող Դատախազի գործելակերպը․․․

․․․ ամիսներ առաջ ամուսնաընտանեկան հերթական վեճերից մեկով հանդես գալով որպես Վստահորդի Ներկայացուցիչ-Փաստաբան՝ հակառակորդ կողմի ընտանիքի կողմից հանրային վայրում որպես փաստաբանական գործունեություն իրականացնող Փաստաբան՝ ենթարկվել եմ բռնության, իմ և իմ Վստահորդի հասցեին հնչեցվել են վիրավորական բնույթի արտահայտություններ, մեզ հասցվել են հարվածներ (․․․), կաշկանդված լինելով Փաստաբանի կարգավիճակով՝ ընդամենը փորձել եմ կողմին հանդարտեցնել՝ առանց որևէ բնույթի բռնի գործողությունների (․․․)

 

․․․ տեղի ունեցածի կապակցությամբ իմ ահազանգի, իմ և Վստահորդիս՝ Իրավապահ մարմին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն Սյունիքի մարզային քննչական վարչությունն ու հսկող Դատախազը հետևողականորեն ու կանխամտածված և փոխադարձ համաձայնությամբ նախ մեղմ ասած՝ անգործության են մատնվել, փորձել ամենն անել, որպեսզի իմ՝ որպես բազմաթիվ հանրային հնչեղություն ունեցող այլ քրեական վարույթներով իրենց խանգարող Փաստաբանի՝ վերաբերյալ քրեական վարույթով մեղավորները պատասխանատվության չենթարկվեն (․․․)։

 

Հասկանալով վերոգրյալը՝ իմ, Սյունիքի մարզի Փաստաբանների, ՀՀ Փաստաբանների պալատի բազմաթիվ միջնորդությունների ու բողոքների արդյունքում ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ Քննչական կոմիտեի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետևողականության շնորհիվ իմ նկատմամբ կատարված հանցավոր արարքներին տրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով իրավական գնահատական, այդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն կրկին դրան հետևել է անգործությունը, ուստի ստիպված եմ եղել կրկին միջնորդություններ և բողոքներ ներկայացնել Վարույթն իրականացնող մարմին, ապա և՝ ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին և ստանալ գրավոր հավաստումներ առ այն, թե հետևողականություն կցուցաբերվի (․․․)

 

 

Մինչդեռ, անգամ այդ ամենից հետո Սյունիքի մարզային քննչական վարչությունն ու հսկող Դատախազը ինձ և իմ Վստահորդին տուժող ճանաչելու փոխարեն՝ իմ և իմ Վստահորդի նկատմամբ են հանրային քրեական հետապնդում հարուցել և մեզ են մեղադրյալի կարգավիճակ տվել՝ կարծես թե պատեհ առիթն օգտագործելով հանդես գալով մեղավոր անձանց շահերի պաշտպանությամբ, թեև հասկանալի է, որ խնդիր ստեղծողը Վստահորդիս հակառակորդ կողմը չէ, այլ ես՝ ով, փաստորեն տարիներ շարունակ տարբեր հանրային հնչեղության քրեական վարույթներով հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու չի համաձայնել Վարույթն իրականացնող մարմնի ու հսկող Դատախազի՝ իմ Վստահորդների շահերին հակասող վարկածներին (․․․)

 

Դատապարտում եմ Սյունիքի մարզային քննչական վարչության և հսկող Դատախազի ապօրինի գործողությունները․․․

 

Ակնհայտ է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության և հսկող Դատախազի կողմնակալ գործողություններն ուղղված են իմ՝ որպես Փաստաբանի, սակայն ցավոք նաև՝ իմ որպես Դասախոսի ու Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող բազմաթիվ հասարակական կազմակերպություններում որպես Իրավապաշտպանի դեմ, նպատակ ունեն արատավորելու իմ բարեխիղճ Մարդու և Մասնագետի համբավ ունեցող անձի հեղինակությունը, բարի անունն ու հանրության կողմից ընդունելի լինելը․․․

 

Ուզում եմ հավատալ, որ ՀՀ Գլխավոր դատախազի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ Փաստաբանների պալատի և իմ Գործընկեր Փաստաբանների ու հանրային անմիջական հետևողականությունը կլինի, որպեսզի արդարությունը վերականգնվի․․․

Հայտարարությունը միանալու նպատակով բաց է բոլորի համար․․․»

facebook sharing button facebook