
Արսեն Գևորգյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել,- այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը։
Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու 46–ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10–ին կալանավայրում` կալանավորումից 20 օր անց։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
