Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/11/2026
share

Թիվ 22 ԸԸՀ-ն կդիմի դատարան՝ ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով

ՀՀ Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել նոյեմբերի 13-ի նիստի վերաբերյալ։

 

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։

 

 

ԸԸՀ որոշմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։

facebook sharing button facebook