Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/11/2026
share

«Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում»-ը համայնքային հարթակ է, ոչ թե անձնական քարոզչամիջոց»․ Սուրեն Անանյանը պարզաբանում է

Սուրեն Անանյանը ֆեյսբուքում գրել է․

Սիրելի՛ համայնքակիցներ,

Վերջին շրջանում նկատում եմ, որ տարբեր մարդիկ և շրջանակներ փորձում են շահարկել իմ անունը՝ տարատեսակ ենթադրություններով, մեկնաբանություններով ու կուլիսային խոսակցություններով փորձելով վարկաբեկել ինձ կամ իմ գործունեությունը։

Ուստի հարկ եմ համարում շատ պարզ, անկեղծ և բաց տեքստով արձանագրել հետևյալը․

1.Որպես Նոյեմբերյան համայնքի բնակիչ և քաղաքացի՝ ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը։Ինչպես մեր համայնքի յուրաքանչյուր անդամ, ես նույնպես ունեմ իմ անձնական տեսակետն ու հստակ նախընտրությունը, թե ով և ինչպես պետք է ղեկավարի ու զարգացնի մեր համայնքը։ Իմ քաղաքացիական դիրքորոշումն իմ անօտարելի իրավունքն է, և ես դրանից երբեք չեմ հրաժարվել ու չեմ հրաժարվելու։

2.ՈՀՆՀ-ն համայնքային հարթակ է, ոչ թե անձնական քարոզչամիջոց։ՈՀՆՀ-ն ստեղծվել է մեր համայնքի, մեր բնապահպանական շահերի և բոլոր բնակիչների համար։ Որպես այդ հարթակի պատասխանատուներից մեկը՝ ես անձամբ երբեք թույլ չեմ տվել և չեմ կարող թույլ տալ կողմնակալություն կամ այն ծառայեցնել որևէ կողմի նեղ շահերին։ Այդ հարթակը պատկանում է համայնքին, իսկ իմ անձնական քաղաքացիական դիրքորոշումը մնում է իմ անձնական դաշտում։

3. Իմացե՛ք՝ ես ոչ մի բան չեմ մոռանում։Հիշո՛ւմ եք նաև այն բոլոր խնդիրները, արհեստական խոչընդոտներն ու լարվածությունը, որոնք ես ունեցել եմ գործող իշխանության հետ։ Ասեմ՝ իմացե՛ք․ ես ոչ մի բան չեմ մոռանում։ Երբեք չեմ մոռացել ո՛չ անտեսված հարցերը, ո՛չ ստեղծված դժվարությունները, ո՛չ էլ այն վերաբերմունքը, որը ցուցաբերվել է մեր համայնքի և գործին նվիրված մարդկանց նկատմամբ։ Իմ լռությունը կամ քաղաքակիրթ կեցվածքը երբեք չշփոթե՛ք մոռանալու հետ։

Մեր համայնքին այսօր պետք է ազնվություն, սկզբունքայնություն և իրական աշխատանք, այլ ոչ թե անձնական վարկաբեկումների էժանագին փորձեր։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, իսկ իրական գնահատականը տրվելու է շատ շուտով։

Հարգանքով՝ Ս․ Անանյան

facebook sharing button facebook