Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/11/2026
share

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- ասել է Պեսկովը։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ հանդիպման օրակարգում Հայաստանին կազմակերպությունից հեռացման հարց չի եղել։

facebook sharing button facebook