Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/11/2026
share

Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվեց Ստեփանավանի համայնքապետ

«Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Ստեփանավան համայնքի ավագանու այսօրվա նիստում ընտրվեց համայնքի ղեկավար։

Բաց քվեարկությունը ներկա ավագանու 14 անդամները միաձայն ընտրել են Գրիգորյանին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Ստեփանավան ՏԻՄ ընտրություններում Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը ստացել էր ամենաշատ՝ 5506 ձայն կամ կողմ քվեների 41.54%-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 35.32%-ը։

Արմեն Գրիգորյանը նախորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր ՔՊ ցուցակով։ 

 

facebook sharing button facebook