Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/11/2026
share

Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի դեմ՝ ենթադրյալ չինացի լրտեսի հետ նրա կապի պատճառով

Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի դեմ՝ ենթադրյալ չինացի լրտեսի հետ նրա կապի պատճառով: Համաձայն Reuters-ի տվյալների՝ ընկերության և նրա գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի դեմ ներկայացված հավաքական հայցում նշվում է, որ Nvidia-ն մոլորության մեջ է գցել բաժնետերերին՝ Հուանգի և Էլիս Հ.-ի ենթադրյալ սիրային կապի վերաբերյալ, որին ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածում են ի օգուտ Չինաստանի լրտեսություն իրականրացնելու մեջ։ Բացի այդ, ըստ հայցվորների պնդումների, ընկերությունը թաքցրել է այդ հարաբերությունների հետ կապված՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռիսկերը, որոնք կարող են վնաս հասցնել Nvidia-ի համբավին և գործարար հեռանկարներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հուանգի և Էլիս Հ.-ի հնարավոր կապի հետաքննությանը միացել է ՀԴԲ-ն: Այդ մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ անձամբ է քննարկել Nvidia-ի գործադիր տնօրենի հետ ստեղծված իրավիճակը։ «Նա ասաց, որ գաղափար անգամ չի ունեցել, որ նա լրտես է, և ես իսկապես հավատում եմ նրան», - ասել էր Թրամփը։

Հուանգի և այն կնոջ սիրավեպի մասին, որին ԱՄՆ հատուկ ծառայությունները համարում են ՉԺՀ հատուկ ծառայությունների հնարավոր տեղեկատու, հայտնել էր The New York Times-ը: Ավելի ուշ Nvidia-ի ղեկավարը ընկերության աշխատակիցների համար գրված ծառայողական գրությունում խոստովանել էր կնոջը դավաճանելու մասին։ Nvidia-ի տնօրենների խորհուրդը սկսել է սեփական հետաքննությունը: Նոյեմբերի 9-ի սակարկությունների ընթացքում ընկերության բաժնետոմսերը NASDAQ բորսայում անկում են ապրել 8,82%-ով։ Չինաստանը հերքում է լրտեսության մեղադրանքները:

facebook sharing button facebook