Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/11/2022
share

Առնիկա և Նեսեհնութի չեխական ՀԿ-ները համատեղ հայտարարություն են տարածել

«Առնիկա» և «Նեսեհնութի» չեխական հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել 2022թ․ նոյեմբերի 4-ին ժամը 14։00-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համայնքապետարանում «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի», «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի» և «Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ նախնական հանրային քննարկումների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է․«Առնիկայի և Նեսեհնութիի համատեղ հայտարարությունը հայկական Քարաբերդ բնակավայրում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ
04.11.2022 թ․

 Առնիկա և Նեսեհնութի երկու կազմակերպությունների այս համատեղ հայտարարությամբ արձագանքում ենք ՀՀ Լոռու մարզի Քարաբերդ բնակավայրի (Փամբակ համայնք) վերջին զարգացումներին, որտեղ 04.11.2022թ.-ին տեղի են ունենում հանրային լսումներ Քարաբերդ բնակավայրում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ։ 
 Ստորև բերված հանգամանքներից ելնելով` սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Քարաբերդում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ։ Այսպիսով, համատեղ հայտարարությամբ կոչ ենք անում հայ հանրությանը, Փամբակ խոշորացված համայնքի տեղական իշխանություններին և Լոռու մարզի մարզպետարանին կանխել հանքարդյունաբերության ընդլայնման ծրագիրը և արտահայտել բացասական կարծիք։ Հորդորում ենք նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հետագայում իրականացնել նախագծի պատշաճ ուսումնասիրություն։
 Առնիկան և Նեսեհնութին չեխական հասարակական կազմակերպություններ են, որոնք Չեխիայում և արտերկրում բնապահպանական և սոցիալական խնդիրներով զբաղվելու երկար պատմություն ունեն: Նրանց նպատակն է պաշտպանել բնությունը և առողջ միջավայրը ապագա սերունդների համար իրենց տանը և ամբողջ աշխարհում: Առնիկան երկար ժամանակ է պայքարում է թափոնների և վտանգավոր նյութերի կրճատման, կենդանի գետերի և բազմազան բնության պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումներ կայացնելու քաղաքացիների իրավունքի համար: Արդեն 20 տարի է Նեսեհնութին խթանում է համայնքի մասնակցությունը որոշումների կայացմանը և քաղաքացիական արշավներին ոչ միայն Չեխիայի Հանրապետությունում, այլև Հարավային Կովկասում և Հարավային Ուկրաինայում:
2018 թ․ Դանիել Վոնդրուշը՝ այն ժամանակ բնապահպանական կազմակերպությունների “Green Circle” ցանցի տնօրենը, մասնակցել է Նեսեհնութիի կազմակերպած CivicBarcamp-ին Վանաձորում՝ Քարաբերդի մոտ, որտեղ խոսել է ոսկու արդյունահանման հետևանքների մասին և կիսվել ոսկու տարրալվացման ժամանակ ցիանիդի օգտագործման վերաբերյալ Չեխիայում արգելքի ներդրման իր փորձով։
Ոսկու արդյունահանումը երբեք չի կարող կայուն լինել, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք բարձրացնել իրազեկությունը և խրախուսել տեղի բնակչությանը զգույշ լինել արդյունահանողների խոստումների նկատմամբ և համատեղ որոշել իրենց համայնքի ապագան: 


Հանքարդյունաբերությունը բացասաբար է անդրադառնում հանքավայրերի և լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատողների, ինչպես նաև այդ ձեռնարկությունների հարևանությամբ ապրող բնակիչների շրջակա միջավայրի և առողջության վրա: Անհրաժեշտ տեխնոլոգիական ընթացակարգերի անտեսումը, թափոնների կառավարման կանոնների 
խախտումը և անբավարար տեխնիկական անվտանգությունը կարող են նվազեցնել բնակիչների կյանքի որակը և երկարատև և անդառնալի վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Հանքարդյունաբերության հետ կապված ռիսկերը ներառում են փոշու արտանետումները, աղմուկը, պոտենցիալ վթարները և քիմիական արտահոսքերը տեղական առուների և հողի կամ ցածր ջրի մակերևույթների մեջ: Հանքաքարի և մետաղների արդյունահանման և վերամշակման մեջ օգտագործվող քիմիական նյութերի արտահոսքը հենց հանքաքարում [1] բացասաբար է ազդում մարդու առողջության վրա։ 2018-2021 թվականներին Լոռու մարզի Թումանյան և Ստեփանավան համայնքների հանքարդյունաբերական բնակավայրերի աղտոտվածության մոնիտորինգի ընթացքում հավաքագրված տվյալները հաստատում են այս մտահոգությունները։ Առնիկայի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս շրջակա միջավայրում աղտոտիչների առկայությունը և հանքարդյունաբերությունից տուժած համայնքների բնակիչների առողջության վրա ավելի մեծ ռիսկը, համեմատած նրանց հետ, ովքեր չեն ենթարկվում արդյունաբերության ազդեցությանը:
Նեսեհնութիի աշխատանքը հաստատեց նաև հայկական համայնքների շահագրգռվածությունը կայուն զարգացման անցնելու և բնապահպանական որոշումների կայացմանն ավելի ակտիվ մասնակցության հարցում: 
Վերոնշյալ փաստարկները ընդգծում են տեղական համայնքներին և բնությանը սպառնացող վտանգները, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում կանխել Քարաբերդի ոսկու հանքի ընդլայնումը։ 
[1] Օրինակ՝ ծանր մետաղներ, ինչպիսիք են կապարը, ցինկը, քրոմը, մկնդեղը կամ նիկելը»:

cvmedia.am

 

facebook sharing button facebook