Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/11/2026
share

Թաղման նպաստի վճարման գործող կարգը կպահպանվի․ Արսեն Թորոսյան

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է թաղման նպաստի վճարման կարգին՝ նշելով, որ այն չի փոխվի:

 

«Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ վերջին շրջանում մենք որոշ նախաձեռնություններ ունեինք օրենսդրական փոփոխությունների, և դրանցից մեկը նաև թաղման նպաստի շահառուների ցանկի վերանայումն էր՝ այն ավելի հասցեական դարձնելու։ Մենք հետևել ենք հանրային արձագանքներին, նաև քննարկումներ ունեցել մեր գործընկերների հետ Ազգային ժողովում անցյալ շաբաթ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ որոշում ենք կայացրել այդ մասով՝ մեր նախաձեռնությունը առաջ չտանել։ Այսինքն՝ որևէ փոփոխություն չի իրականացվի։

 

 

«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով պիտի ստանային այն, որևէ փոփոխություն չի նախաձեռնվի։ Օրենքի նախագիծը, որ մենք դրել ենք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- ասել է Արսեն Թորոսյանը։

facebook sharing button facebook