Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/11/2026
share

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը»,- հայտնեցին Դատախազությունից։

facebook sharing button facebook