Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/11/2026
share

Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ կա տուժած

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված Ford մակնիշի ավտոմեքենայում։

 

Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։
 

facebook sharing button facebook