Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/11/2026
share

Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք, հայտնում է ՍԱՏՄ-ն։

«Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։

Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է»,-նշված է հաղորդագրությունում:

facebook sharing button facebook